Լրահոս 24/7

ՄՃԽ խումբը նոր զեկույց է հրապարակել ԼՂ-ի հակամարտության կարգավորման վերաբերյալ

Միջազգային ճգնաժամային խումբը նոր զեկույց է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ և քննում է ներկայումս տիրող իրադրությունը։

Զեկույցը, ի թիվս ԱՄՆ-ի հնարավոր քայլերի ու Նախիջևան տանող ճանապարհի հարցում Բաքվի դիրքորոշման անդրադարձի, ներկայացնում է Բաքվի դիրքորոշումը Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման վերաբերյալ։

Զոկույցում նշվում է, որ Բաքուն, ըստ երևույթին, դիտարկում է անցակետը որպես իր ձեռքից դուրս մնացած ԼՂ տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելու միջոց: Իրոք, ադրբեջանցի մի պաշտոնյան «Crisis Group»-ի հետ զրույցում այդ քայլը բնութագրեց որպես «ինքնիշխանության վերականգնում»:

Մեկ այլ ադրբեջանցի պաշտոնյա հայտնել է, որ Բաքուն կօգտագործի նոր անցակետը Լեռնային Ղարաբաղը «դիտարկելու, վերահսկելու և ազդելու համար»: Թեև Ադրբեջանը համաձայնել էր ռուս խաղաղապահների կողմից միջանցքի հսկողությանը՝ որպես 2020 թվականի նոյեմբերի համաձայնագրի մաս, այժմ ակնհայտորեն գոհ չէ պայմանավորվածությունից։

Ադրբեջանցի պաշտոնյաները պարբերաբար վրդովմունք են հայտնում այդ տարածքի նկատմամբ իրենց լիազորությունների բացակայության կապակցությամբ:

Չնայած ռուսական զորքերը Բաքվի հետ կիսում են Լեռնային Ղարաբաղ անցնող օտարերկրյա քաղաքացիների ցուցակները, Ադրբեջանը ցանկանում է, որ միայն ինքը վերահսկի, թե ով է մտնում և դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից։

Անցակետը, թեև չի կարող ապահովել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական ամբոջական ազդեցություն և վերահսկողություն, սակայն, քայլ է այդ ուղղությամբ»։

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

1 hour ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

1 hour ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

2 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

2 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

3 hours ago

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…

3 hours ago