Լրահոս 24/7

ՆԱՏՕ-ն մտադիր է Ուկրաինային հատուկ կարգավիճակ տալ

ՆԱՏՕ-ի անդամ երկրները պատրաստ են ճանաչելու Ուկրաինայի հատուկ կարգավիճակը՝ ի դեմս ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի՝ անհրաժեշտ քաղաքական աջակցություն ցուցաբերելու համար։

Դրա ստեղծման պլանները կարող են քննարկվել Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որը նախատեսված է հաջորդ շաբաթ՝ Օսլոյում, 1lurer-ի փոխանցմամբ՝ գրում է Euractiv պորտալը:

Խորհուրդը Կիևին հնարավորություն կտա ՆԱՏՕ-ի հանդիպումներին մասնակցել «լիիրավ մասնակցի», այլ ոչ թե՝ «հրավիրված երկրի» կարգավիճակով: Ուկրաինացիներն իրենք էլ կկարողանան հանդիպումներ կազմակերպել, ինչը կհեշտացնի տեղեկատվության փոխանակումը, այդ թվում՝ մարտի դաշտից։

Բացի այդ, այս ձևաչափը համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծում, այդ թվում՝ հետախուզության, ռազմական արդյունաբերության, համատեղ զորավարժությունների, Ուկրաինայի ու անդամ երկրների զինված ուժերի միջև ավելի մեծ փոխգործակցության ոլորտներում։

Ինչպես նշում է պորտալը, տարբեր պաշտոնյաներ խոստովանել են, որ ներկա փուլում Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ անհնար է։ Դա հասկանում են նաև Կիևում, սակայն դաշինքից սպասում են «համոզիչ ազդանշանի»։

Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

14 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

15 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

15 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

15 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

16 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

16 hours ago