Լրահոս 24/7

Քիշնևի գագաթնաժողովը մեզ հնարավորություն կտա աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ հունիսի 1-ին Քիշնևում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը թույլ կտա շարունակել կարծիքների փոխանակումը Հարավային Կովկասում իրավիճակի շուրջ և աջակցել Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցություններին։

«Ուրախ կլինեմ կրկին հանդիպել ձեզ հետ հունիսի 1-ին՝ Քիշնևում կայանալիք գագաթնաժողովում, որը թույլ կտա մեզ շարունակել կարծիքների փոխանակումը Հարավային Կովկասի և մեր մայրցամաքի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ:

Հուսով եմ, որ ինչպես Պրահայում, այս գագաթնաժողովը մեզ նույնպես հնարավորություն կտա աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին։

Ապրիլի 26-27-ին Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի այցը Բաքու հնարավորություն տվեց տեսնել երկկողմ հարաբերությունները զարգացնելու մեր ընդհանուր ցանկությունը, և դա ինձ ուրախացնում է։

Այն նաև թույլ է տվել հիշեցնել Ֆրանսիայի հանձնառությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև արդար և կայուն խաղաղության հաստատմանը, որն էական նշանակություն ունի ողջ տարածաշրջանի կայունության և բարօրության համար»,- գրել է Մակրոնը։

Թիվ 1

Recent Posts

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

36 mins ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

2 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

2 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

2 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

2 hours ago

«Հայկական կողմը դեռ հետևում է BRICS-ին». Կոպիրկինը հոդված է հրապարակել

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Արմենպրեսում» հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է BRICS-ի դերին, հնարավորությանը…

2 hours ago