Քաղաքականություն

Աշխարհում, մեր տարածաշրջանում ու երկրի ներսում ամեն ինչ դինամիկ կերպով փոխոխվում է. քաղաքագետ

Աշխարհում, մեր տարածաշրջանում ու երկրի ներսում ամեն ինչ դինամիկ կերպով փոխոխվում է:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Նա նաև նշել է.

«Այն Հայաստան, որը կար մինչև 2018 թվականն, ալլևս չկա, այն Հայաստան, որը կար մինչև 2020 թվականն, այլևս չկա, այն քաղաքական լանդշաֆտը, որը կար երեկ, այսօր չկա։

Սակայն կա մեկ անփոփոխ բան, դա քաղաքական մտածողությունն է, կամ այն խառնիճաղանց, անհասկանալի, անըմբռնելի բանը, որն անվանում ենք քաղաքական կյանք։

Դա մնացել է նույնը՝ դա այն քաղաքական բառապաշարն է, դիսկուրսն է, որը դեռ մնացել է ու իրականության հետ որևէ աղերս չունի՝ իրականությունից կտրված կուսակցություններ, կամ այն, ինչն անվանում ենք կուսակցություններ, ամենաշատ հնչող բառեր՝ ռուսամետ, արևմտամետ և այլն։

Մեր միտքը, բառապաշարն, ընկալումները որևէ աղերս չունեն իրականության հետ, ավելին, դրանք բառ-հասկացության տեսքով ծուղակներ են, որոնք թույլ չեն տալիս հասկանալ ու գնահատել իրականությունը։

Ամբողջ քաղաքական դաշտը պետք է վերբեռնել, վերաձվել, վերաիմաստավորել, վերագնահատել։ Նոր իրականությունը նոր մտածողություն ու նոր դերակատարների կարիք ունի։ Հին իներցիան պետք է հաղթահարել ու պետք է սկսենք ինքներս մեզանից, յուրաքանչյուրս»։

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

1 hour ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

2 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

2 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

3 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

3 hours ago

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…

3 hours ago