Գլխավոր

Որոշ ապրանքերի արտահանման սահմանափակումը ՀՀ-ից Ռուսաստան քաղաքական որոշում էր․ սոցիոլոգ

Օրեր առաջ ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ-ից արտահանվող և ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկը հաստատելու մասին, մասնավորապես սահմանափակել որոշ ապրանքերի արտահանումը ՀՀ-ից Ռուսաստանի Դաշնություն։ Հետևյալի վերաբերյալ Tiv 1-ը զրուցել է սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ։

Ըստ Սարգսյանի՝ այս որոշումը բաղկացած է 2 մասից․ արտահանման բուն սահմանափակումները, մեծ հաշվով, ՀՀ-ի տնտեսության համար ուղղված չեն, որովհետև Հայաստանը այդ նշված ապրանքատեսակների, կամ նույնիսկ այդ ապրանքների խմբերը ճիշտ չի արտադրում․ «եթե մեզ պատժամիջոցների տակ գցեինք մեզ համար վատ կլիներ, որովհետև դա մեր արդյունաբերության զգալի և անհրաժեշտ մասն է։ Կարելի է ասել՝ այս պահին տնտեսապես մենք ոչինչ չենք կորցրել, միգուցե տարիների ընթացքում եթե սկսենք արտադրել ինչ-որ չափով կարելի է վերանայել»։

Ի՞նչն էր շարժառիթը, որ Հայաստանը հիմա որոշումը ընդունեց, Սարգսյանը պատասխանեց․ «Փաշինյանի Գերմանիա կատարած այցի ժամանակ քննարկվեց հենց այս հարցը, որ Հայաստանը աջակցում է ՌԴ-ին պատժամիջոցների հարցով, «ի՞նչ եք դուք պատրաստվում անել»։ Հետևյալի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի պատասխանը իրավաբանորեն ճիշտ էր, բայց, քանի որ քաղաքակիրթ երկրներում այդ հարցը շատ հաճախ ոչ թեկուզ դե յուրե, այլ նաև դե ֆակտո, այսինքն բարոյական աստառ ունի, այո՛, իրավաբանորեն չես խախտում այդ պատժամիջոցները, սակայն դե ֆակտո՝ դուք հանցակից եք։ Մի քանի երկերներ այս հարցը ևս բարձրացրել էին, անգամ պատժամիջոցներ էին կիրառել, որից հետո հարցը վերածվեց նրան, որ մենք կամ ամբողջ երկրով ենք հայտնվում պատժամիջոցների տակ, կամ այս որոշումը պետք է ընդունվի։ Սա կարելի է հասկանալ, որ ոչ թե կառավարության բարի կամքն էր, այլ արևմուտքի հետ համագործակցության պահանջ։ Պետք է սա անեիր, որպեսզի քեզ թույլ տային շարունակել արևմուտքի հետ քո հետագա համագործակցությունը։

Ինչ վերաբերվում է բուն որոշմանը, այսինքն արգելափակում է տրանզիտը և արտահանումը, և ցանկացած այլ տիպի գործողությունները, սա շատ կարևոր է, որովհետև արդեն մեկ տարի է մեզնից պահանջում են չաջակցել Ուկրաինայում ռուսների կողմից իրականացվող ցեղասպանությանը, այսինքն բոլոր այն նյութերը, որոնք հայաստանի տարածքով դուրս էին գալիս և գնում էին Ռուսաստան դրանք դառնում էին զենք, զենքը դառնում էր Ուկրաինայում մահ»,- ասաց Սարգսյանը։

Ըստ Սարգսյանի՝ կառավարության որոշումը միանշանակ քաղաքական որոշում էր, բացարձակ տնտեսական ազդեցություն չունի, սա քաղաքական որոշում է, ընդ որում՝ բավականին ուշացած, որովհետև բավականին կոշտ ու կոպիտ զգուշացում է տեղի ունեցել։

«Մինչև այս որոշման ընդունելը՝ Հայաստանը որոշ չափով հանցակից էր, որովհետև սպասել արևմուտքից աջակցության քեզ օգնելու հարցով, օրինակ պահանջել Ադրբեջանի վրա ճնշում գործադրել, բայց, միևնույն ժամանակ, նրանց հետ նույն գործողությունները չիրականացնել պատժամիջոցների մասով՝ երրորդ երկրների նկատմամբ»,- եզրափակեց սոցիոլոգը։

Արշալույս Ադամյան

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

56 minutes ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

1 hour ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

2 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

2 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

3 hours ago

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…

3 hours ago