Ուկրաինայի Գերագույն ռադան երկուշաբթի հաստատել է Իրանի դեմ 50 տարի ժամկետով Կիևի պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը։
Պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը Telegram-ի ալիքում նշել է, որ համապատասխան բանաձևին կողմ է քվեարկել 328 պատգամավոր։
Պատժամիջոցները նախատեսում են Իրանի հետ առևտրային գործառնությունների ամբողջական արգելք, ռեսուրսների, թռիչքների, փոխադրումների, Ուկրաինայի տարածքով Իրանի քաղաքացիների տարանցման դադարեցում, Իրանի քաղաքացիների նկատմամբ տնտեսական և ֆինանսական պարտավորությունները կատարելուց Կիևի հրաժարում, նաև արգելք է կիրառվում տեխնոլոգիաների և մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների փոխանցման հանդեպ։ Բացի այդ, Ուկրաինայում չեն սպասարկվելու Իրանի քաղաքացիների էլեկտրոնային վճարումները։
Կիևը 2022 թվականի հոկտեմբերին Թեհրանին մեղադրել է Ռուսաստանին զենք, հիմնականում՝ անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար։ Մայիսի 28-ի գիշերը, ըստ Ուկրաինայի իշխանությունների, Կիևի վրա ամենազանգվածային հարձակումը կատարվել է իրանական անօդաչու թռչող սարքերի միջոցով։
Թեհրանը հերքում է մեղադրանքը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…
ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…
Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…