Հասարակություն

«Զվարթնոց» օդանավակայանն աշխատում է բավականին ծանրաբեռնված

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ունի օրենքով հաստատված 22 ծրագիր, 2022 թվականին փաստացի իրականացվել է 24-ը, 129 միջոցառումից փաստացի իրականացվել է հավելյալ 6-ը. ճշտված պլանի նկատմամբ նախարարության տոկոսային կատարողականը կազմել է շուրջ 95 տոկոս, ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Տնտեսական ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` մայիսի 30-ի համատեղ նիստում քննարկվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների և բյուջետային ծրագրերի կատարողականը:

Ըստ հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի` տրանսպորտային ոլորտին նախորդ տարի հատկացվել է 92,5 մլրդ դրամ. 3 խոշոր ծրագրեր են եղել` 29 միջոցառումով: Ամենամեծ բլոկը տրանսպորտային ոլորտում ճանապարհաշինությունն է, որտեղ ճշտված բյուջեն 90,4 մլրդ է եղել և իրացվել է 83 մլրդ կամ 92 տոկոս: Իրականացվել է 531 կմ ճանապարհի կառուցում, վերանորոգում, հիմնանորոգումներ կամ միջին նորոգումներ:

Անդրադառնալով երկաթուղային ցանցի զարգացման ծրագրերին` նա նշել է, որ արձանագրվել է ուղևորաշրջանառության և բեռնաշրջանառության աճ: Խոսելով ավիացիայի ոլորտի մասին` հիմնական զեկուցողը նշել է, որ նախորդ տարի հաջողություններ են գրանցվել: Հայաստանում գրանցված արդեն 7 հայկական ընկերություն կա, իսկ ուղևորափոխադրումների մեջ ավելանում է հայկական ընկերությունների մասնաբաժինը: «Զվարթնոց» օդանավակայանն աշխատում է բավականին ծանրաբեռնված:

«Մեր որդեգրած քաղաքականությունն էներգետիկայի ոլորտում շարունակում է մնալ հետևյալը` ունենալ սեփական կարիքների համար բավարար էներգետիկ ռեսուրսներ ու արտադրող կայաններ և շարունակել այդ արտադրությունն այնպես, որ դառնանք արտահանող երկիր»,- ասել է Գնել Սանոսյանը` հավելելով, որ նախորդ տարի Հայաստանը ցուցաբերել է արտահանման լավ ցուցանիշներ, ինչին նպաստել է նաև էներգետիկ շուկայի ազատականացումը: Էներգետիկ ոլորտի կատարողականը հաշվետու տարում եղել է 98,4 տոկոս:

Նախորդ տարի մեկ պատուհանի կիրառմամբ նախարարությունը 66 ընդերքօգտագործման իրավունք է տրամադրել, որոնցից 35-ը` արդյունահանման, իսկ մնացածը` երկրաբանական ուսումնասիրությունների համար: Տրվել է արտահանման 8 լիցենզիա, 956 գրավոր նախազգուշացում է տրվել նախանշված իրավական կամ շահագործման հետ կապված կարգավորումները չպահպանելու համար:

Գնել Սանոսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ  Բաբկեն Թունյանը, նշելով, որ «Շիրակի» օդանավակայանում թերբեռնվածություն է, հետաքրքրվել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում ուղևորահոսքի ծանրաբեռնվածությունը մասամբ Գյումրու օդանավակայան տեղափոխելու համար: «2021 թվականին «Շիրակի» օդանավակայանի թռիչքուղին ամբողջապես հիմնանորոգվել է, բարելավվում են ենթակառուցվածքները, փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որպեսզի բարձրաձայնված հարցերին լուծում տրվի»,- նշել է Գնել Սանոսյանը:

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

1 hour ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

1 hour ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

2 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

2 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

3 hours ago

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…

3 hours ago