Լրահոս 24/7
06.06.2023

Մենք գիտենք, որ այդ քվոտավորված 600 տոննա սիգը չէ, որ Սևանա լճից դուրս է բերվում. Սիմիդյան

Մենք գիտենք, որ այդ քվոտավորված 600 տոննա սիգը չէ, որ Սևանա լճից դուրս է բերվում. Սիմիդյան

«Սևանա լճում սիգի քանակի մեծացում ենք ունեցել, դրա համար ի տարբերություն 2021 թվականի 2022 թվականին մոտ 600 տոննա սիգի որսի քվոտա ենք սահմանել, որն ամբողջությամբ բաշխվել է: 580 տոննա քվոտա ենք տվել, որից 37.6 մլն բնօգտագործման վճար է գանձվել»,-ԱԺ մշտական հանձնախողովների համատեղ նիստում հայտնեց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ զեկուցելով 2022 թ բյուջեի կատարողականի իր ղեկավարած ոլորտի աշխատանքները:

Նախարարը հայտնեց, որ 2022 և 2023 թթ, Հայաստանից արգելվել է սևանի ձկնկիթի արտահանումը:

«118 մլն դրամ է նախատեսված եղել Սևանի անտառածածկ տարածքների մաքրման համար, բայց մենք վերաբաշխում ենք արել և 48.8 մլն դրամ ուղղել ենք նախագծանախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերմանը, կարիք կար կրկին վերագնահատելու ափամերծ մաքրման ենթակա տարածքների ծավալները և 2023 թվականին ամփոփելուց, հուսամ, 400 հա ափամերձ տարածք մաքրած կլինենք»,-հայտարարեց Սիմիդյանը:

Ըստ նախարարի՝ 300 միլիոն դրամ էլ տրամադրել են «Սևանի իշխանի» ծարգրի շարունակման համար, որից 218 մլն դրամը բյուջեից վերաբաշխում է: Գեղարքունիքի մարզից ընտրված ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը մինչև նախարարին հարց ուղղելը, պնդեց, որ Սիմիդյանն առաջ է տանում դժվար կառավարվող ոլորտը և հայտարարեց. «Էդ քվոտաները հավասարաչափ բաշխված է յուրաքանչյուր ձկնորսին, այսինքը՝ նախկին ռակի քվոտաների նման չէր, որ մի քանի հոգում էին տալիս»:

Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ժամանակը չէ, որ «Սևանի իշխան» ՓԲԸ-ն պետական ֆինանսավորումից զրկեն և ինքնածախսածակմամբ աշխատի, ինչին նախարարը պատասխանեց, որ փոխվարչապետի մոտ քննարկում են ընկերության առողջացման ծրագրերը:

Սիմիդյանը նշեց, որ 600 տոննա սիգի որսի քվոտային 800 ձկնորս է ներգրավված եղել:Պատասխանելով հարցին, թե ռիսկ չկա, որ ձկնորսներին տված քվոտայի սպառումից հետո հավելյալ սիգ որսացվի Սևանից՝ շրջակա միջավայրի նախարարը պատասխանեց. «Ռիսկեր չէ, մենք գիտենք, որ այդ 600 տոննա սիգը չէ, որ Սևանա լճից դուրս է բերվում: Մենք քվոտայի սահմանումը 2020 թվականից ենք սկսել, նպատակն այն է, որ հաշվարկեն ձկնատեսակի պաշարները, որի միջոցով սահմանենք քվոտա և արդյունքում կարողանանք ձկնորսությունը բերենք օրինական դաշտ:

Անցած տարի երկու փուլով է եղել, առաջին՝ գարնանային փուլում 300 տոննա քվոտա ենք տվել, երկրորդ հաշվառումն ենք իրականցրել, որի արդյունքում պաշարները թույլ են տվել, որ երկրորդ 300 տոննա քվոտան էլ կարողանանք ապահովել»:

Սիմիդյանը հայտնեց, որ այս տարվա ընթացում արդեն 300 տոննա քվոտա է սահմանվել և ամբողջությամբ տրվել է:Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում սպասում են Չեխիայից մասնագետների ժամանմանը, որոնք իրնց գործիքներով հաշվառում կանեն և հույս հայտնեց, որ իրականացվող միջոցառումներիի արդյունքում ձկնորսությունն ամբողջությամբ կմտցվի օրիանականության դաշտ:

Լրահոս
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
17:03
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
16:50
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
16:38
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
16:22
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
16:09
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
15:48
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
15:38
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
15:25
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
14:54
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
14:41
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
14:22
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
14:06
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
13:56
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
13:43
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին