Լրահոս 24/7
07.06.2023

101 տարեկանում կյանքից հեռացել է Պիկասոյի մուսան՝ նկարչուհի Ֆրանսուազա Ժիլոն 

Մանհեթենի հիվանդանոցներից մեկում 101 տարեկանում մահացել է ֆրանսիացի նկարչուհի, հուշագրող, աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի նախկին սիրելի, մուսա Ֆրանսուազա Ժիլոն։ Մահը հաստատել է նրա դուստրը՝ Օրելիա Էնգելը, որի փոխանցմամբ՝ մայրը վերջերս տառապել է սրտի և թոքերի հիվանդություններից, գրում է New York Times-ը։

Ժիլոն 62-ամյա Պաբլո Պիկասոյի հետ ծանոթացել է Ֆրանսիայում՝ 1943 թվականին։ Չորս տարի անց նա Պիկասոյից ծնել է որդի՝ Կլոդ, իսկ երկու տարի անց ծնվել է նրանց դուստրը՝ Պալոման: Այնուամենայնիվ, Պիկասոն այդպես էլ չի ամուսնացել նրա հետ, և զույգը բաժանվել է 1953 թվականին։

Սակայն հենց Պիկասոյի հետ ունեցած սիրավեպի շնորհիվ է Ժիլոն հայտնի դարձել հանրությանը, հատկապես նրա հուշագրության հրապարակումից հետո։ Գիրքը դարձել է միջազգային բեսթսելլեր և այնքան է զայրացրել Պիկասոյին, որ նա փորձել է դատարանի միջոցով արգելել դրա հրատարակումը, բայց պարտվել է: Իր հուշերում ֆրանսուհին պատմել է Պիկասոյի բազմաթիվ դավաճանությունների ու բարդ բնավորության մասին։

Պիկասոյի հետ հարաբերություններից հետո նկարչուհին երկու անգամ ամուսնացել է։ 1956 թվականին ծնվել է նրա մյուս դուստրը՝ Օրելիան՝ նկարիչ Լյուկ Սայմոնից։

1970 թվականին նա ամուսնացել է Ջոնաս Սալկի՝ ամերիկացի բժշկական հետազոտողի հետ, որը մշակել է առաջին անվտանգ պոլիոմիելիտի պատվաստանյութը:

1973 թվականին Պաբլո Պիկասոյի մահից հետո նրա արտամուսնական երեխաները դատարան են դիմել՝ նկարչի կարողությունը բաժանելու համար. այն գնահատվում էր 250 միլիոն դոլար։ Պալոման ստացել է 90 միլիոն, որի մեծ մասը տրամադրել է Փարիզում Պիկասոյի թանգարանի կառուցմանը։

Լրահոս
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
20:27

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
16:50

Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
16:29

Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
16:17
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
16:08

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
16:04

Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
15:51

Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
15:37

Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, ընդունեք սրտանց շնորհավորանքներս. Լի Ցյան
15:17

Այսօր ծառատունկ, հետո՝ տուրիստական ծրագիր. Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի զարգացման մասին
14:58

Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սահմանազատումը. չկա պետություն, որ առանց պետական սահմանի անկախ է
14:44

Սրանք են այն արժեքները, որոնց պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք գալիք սերունդներին․ Արսենյան
14:32

Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
14:09

Վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին
13:46

ՀՀ-ն հաստատվել է որպես առաջադեմ երկիր, որը հարգանք է վայելում միջազգային ասպարեզում․ Տոկաևը՝ Փաշինյանին
13:32