ԱՄՆ-ն նպատակ ունի Ռուսաստանին հեռացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացից. այս մասին ուրբաթ օրը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«ԱՄՆ-ն, իմ կարծիքով, ամենուր փորձում է հասնել նույն բանին՝ մի կողմից դուրս մղել Ռուսաստանին, իսկ մյուս կողմից՝ նեոգաղութատիրական ոճով հպատակեցնել անկախ պետություններին, որոնք Ռուսաստանի գործընկերներն ու դաշնակիցներն են, միջամտել ընկերների և հարևանների հետ մեր գործընկերություններին և դաշինքներին: Դա միշտ եղել է Ամերիկայի գլխավոր նպատակը»,- ասել է նա։
Գալուզինն ընդգծել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը դեմ չէ, որ այլ երկրները նպաստեն հայ-ադրբեջանական կարգավորմանը։
«Սակայն դա պետք է լինի ոչ թե խոսքով, այլ գործով օգնություն և համահունչ լինի այն հիմնարար պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել առաջնորդների կողմից, և որոնք, ինչպես տեսնում ենք, ընդհանուր առմամբ հաջողությամբ իրականացվում են»,- ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարը։
«Համապատասխանաբար, որոշ այլ միջնորդների ջանքերը պետք է հավելյալ արժեք տան հենց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնարար փաստաթղթերի իրագործման տեսանկյունից», – եզրափակել է նա։
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…
Մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին։…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Երբ…
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը 200% մաքսատուրք կսահմանի ԵՄ բոլոր գինիների, շամպայնի և ալկոհոլային…
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է…