Լրահոս 24/7

Հուշագիր կստորագրվի Եգիպտոսի մրցակցային մարմնի հետ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հեռավար հանդիպում է ունեցել Եգիպտոսի մրցակցային մարմնի ղեկավար Մահմուդ Մոնթազի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների մրցակցային մարմինների միջև համագործակցության խորացման հնարավորությունները:

Գեղամ Գևորգյանը նշել է, որ միջազգային համագործակցությունը հանձնաժողովի առաջնահերթություններից է:

«Մենք շարունակաբար ընդլայնում ենք մեր միջազգային հարաբերությունները՝ հուշագրերի կնքման և օտարերկրյա գործընկերների հետ տարբեր ծրագրերի իրականացման միջոցով: Հայաստանի և Եգիպտոսի մրցակցային մարմինները Մրցակցության միջազգային ցանցի (ICN) անդամ են, համագործակցում են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) և ՄԱԿ-ի առևտրի և զարգացման հարցերով համաժողովի (UNCTAD) շրջանակներում, ինչը ամուր հիմք է նաև երկկողմ համագործակցության զարգացման համար»,- հավելել է ՄՊՀ նախագահը՝ առաջարկելով գործակցությունն ընդլայնել փոխըմբռնման հուշագրի կնքմամբ:

Եգիպտոսի մրցակցային մարմնի ղեկավար Մահմուդ Մոնթազը ողջունել է Հայաստանի մրցակցային գերատեսչության հետ համագործակցության ընդլայնման նախաձեռնությունը: Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել հետագա քայլերի իրականացման վերաբերյալ:

Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

14 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

15 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

15 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

15 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

16 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

16 hours ago