Հատուկ գործողությունը Ռուսաստանի զինված ուժերում բացահայտեց անարդյունավետ «մանրահատակի» գեներալներ, սակայն ստվերից դուրս բերեց արդյունավետ մարդկանց։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական լրագրողներին։
Նախագահն անսպասելի է անվանել նաև այն պնդումը, թե զինվորներին 100 հազար ռուբլի չեն վճարել ոչնչացված տանկի, 300 հազար՝ ինքնաթիռի համար, և խոստացել է կարգավորել այն։
Ըստ նրա՝ Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման ժամանակ կորցրել են 160 տանկ։
«Ռուսական կողմն իր հերթին հարձակումը հետ մղելիս կորցրել է 54 տանկ։ Տեխնիկայի մի մասը ենթակա է վերականգնման»,- ասել է պետության ղեկավարը՝ հավելելով, որ համեմատության համար Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են գրեթե երեք անգամ ավելի շատ տանկ։
ՌԴ նախագահն ասել է, որ ուկրաինական լայնածավալ հակահարձակումը սկսվել է հունիսի 4-ին ու շարունակվում է մինչ օրս։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Կիևի հակահարձակման փորձերը ձախողվել են, ուկրաինական զորքերը մարտական ոչ մի հատվածում չեն հասել իրենց նպատակներին։
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…
Մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին։…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Երբ…
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը 200% մաքսատուրք կսահմանի ԵՄ բոլոր գինիների, շամպայնի և ալկոհոլային…