Հայաստան
16.09.2019

Մի կողմից ընկերս է, մյուս կողմից՝ իմ քաղաքական ղեկավարը. Ալեն Սիմոնյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին

Մի կողմից ընկերս է, մյուս կողմից՝ իմ քաղաքական ղեկավարը. Ալեն Սիմոնյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին

«Ես գիտեի, որ դիմում է ներկայացվել, բայց մնացածի հետ կապված տեղեկություն չունեի: Ես իմացել եմ միայն դիմումի առկայության մասին»,- «Իմ քայլը» խմբակցության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին:

Ալեն Սիմոնյանը հրաժարվել է մեկնաբանել Վանեցյանի հրաժարականի վերջին պարբերության մեջ տրվող գնահատականները:

«Սխալ է իմ կողմից գնահատական տալը, շատ քիչ ժամանակ է անցել, հասկանանք՝ ինչի մասին է  խոսքը, ես ճանապարհին եմ կարդացել, մեքենայի ղեկին եմ իմացել, ասուլիսը լսել եմ մեքենայի ղեկին, ճիշտ չեմ համարում նման գնահատական տալ: Այս ամբողջ ընթացքում ես որևէ խոսակցության կամ բովանդակության տեղյակ չեմ եղել թե´ վարչապետի, թե´ պարոն Վանեցյանի կողմից և չեմ էլ ուզում ընդհանուր ասել, որովհետև մի կողմից իմ ընկերն է, մյուս կողմից՝ երկրի ղեկավարն է, իմ քաղաքական առաջնորդն է»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Պատասխանելով այն հարցին, թե այս մեկուկես տարվա ընթացքում Վանեցյանը կաշկանդվա՞ծ է եղել իր գործունեության մեջ, ասել է հետևյալը.

«Ես կաշկանդվածություն չեմ նկատել որևէ բանի մեջ, տեսել եմ լավ աշխատանք, այն, ինչ դուք տեսնում եք»:

Լրագրողները հետաքրքրվել են, թե տեղեկություններ ունի՞ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականի մասին, որի շուրջ ևս խոսակցություններ կան: Սիմոնյանն ասել է, որ որևիցե տեղեկություն չունի:

Ինչ վերաբերում է ՍԴ որոշման շուրջ ստեղծված իրավիճակին, որի վերաբերյալ այսօր «Իմ քայլը» խմբակցության նիստն է ընթանում, ասել է, որ դեռ ոչինչ չի կարող ասել, բայց հարցին, թե իրավական լուծման ճանապարհ ոմանք չեն տեսնում, պատասխանել է.

«Որպես իրավաբան` կարող եմ ասել, որ իրավական ճանապարհ կա միշտ, և դրա երկու ձև ես գիտեմ»:

Լրահոս
Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել
21:16
Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին
19:42
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում
19:18
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում
Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք
19:02
Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք
ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ
18:47
ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ
Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել
18:28
Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել
Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն. Պորոշենկո
18:10
Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն. Պորոշենկո
Բրիտանիայի ԱԳ նախարարը ողջունել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության բանակցությունների ավարտը
17:55
Բրիտանիայի ԱԳ նախարարը ողջունել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության բանակցությունների ավարտը
Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը Թուրքիայում կմասնակցեն Աշխարհի գավաթի երրորդ փուլին
17:31
Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը Թուրքիայում կմասնակցեն Աշխարհի գավաթի երրորդ փուլին
2024 թվականին լիցենզավորվել է 87 մասնավոր նախակրթարան
17:13
2024 թվականին լիցենզավորվել է 87 մասնավոր նախակրթարան
Եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել. Օվերչուկ
17:05
Եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել. Օվերչուկ
Պուտինը պնդում է Ուկրաինային բոլոր մատակարարումները դադարեցվեն
16:44
Պուտինը պնդում է Ուկրաինային բոլոր մատակարարումները դադարեցվեն
ՔԿ նախագահը ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
16:26
ՔԿ նախագահը ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
Ադրբեջանը մերժում է Հայաստանի առաջարկը
16:21
Ադրբեջանը մերժում է Հայաստանի առաջարկը
Ժամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է. վարչապետ
15:58
Ժամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է. վարչապետ