Հասարակություն

Ականջներիդ օղ արեք, ՀՀ քաղաքացին ապուշ չի․ Վահագն Ալեքսանյան

Սիրելի քաղաքացիներ, ձեզ նորից փորձում են ինչ-որ մի հնարավոր բան ներկայացնել որպես իրականություն։ Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Մի խմբակցության ղեկավար, եկել է այստեղ և ասում է՝ տեսեք՝ մենք ինքնորոշումից ո՞ւր ենք հասել, էդ ո՞ր ինքնորոշումից եք ո՞ւր հասել, 1999 թվականին ձեր քաղաքական լիդերի կողմից բանակցված ինքնորոշումի՞ց, որը ենթադրում էր, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում։ Քննարկվել է, որ Ադրբեջանի հայերը պետք է ունենան ադրբեջանական անձնագրեր՝ հատուկ Լեռնային Ղարաբաղ նշումով։

Կարող է ամեն դեպքում երկքաղաքացի լինե՞ն, նաև ՀՀ քաղաքացիություն ստանան, թե՞ հնարավոր չէ, դա է ինքնորոշո՞ւմը։ Եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չէիք ճանաչում, բա ո՞նց էիք գնում Ադրբեջանի նախագահին ասում՝ Մեղրին տամ, Արցախը տուր»,- ասաց Վահագն Ալեքսանյանը՝ հավելելով, որ ժողովուրդն այս ամենը հիշում է։ Նա ընդդիմությանը նաև կոչ հղեց․

«Ականջներիդ օղ արեք, ՀՀ ժողովուրդը, քաղաքացին ապուշ չի, քաղաքացուն մի վերաբերվեք այնպես, ինչպես ապուշին։ Քաղաքացին այս ամենը շատ լավ հասկանում է»։

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

11 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

12 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

12 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

12 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

12 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

12 hours ago