Գործարանի տարածքում հրաձգության հետևանքներն առկա են, երկու վիրավորներն էլ առաջին բուժօգնություն ստանալուց անմիջապես հետո տեղափոխվել են բժշկական կենտրոն՝ հետագա բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երասխ այցելած Հայաստանում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթացնելով՝ մանրամասնեց 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սասուն Բադասյանը:
«Հենց այստեղ են վիրավորվել գործարանի կառուցման շինարարության վրա աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացիները, ովքեր զինվորական ծառայության մեջ ընդհանրապես ընդգրկված չեն, իրենց քաղաքացիական պարտքն են կատարում իրենց կողմից նախընտրելի գործարանում: Հակառակորդը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը, մենք էլ շարունակում ենք մեր ծառայությունն իրականացնել պետական սահմանի պահպանման գործում»,-մանրամասնեց նա:
Գնդապետը նկատեց, որ գործարանը գտնվում է սահմանից 400 մետր հեռավորության վրա, որտեղից անզեն աչքով էլ նկատելի են հակառակորդի դիրքերը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հունիսի 14-ին ժամը 11:45-ի սահմաններում կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Իտալիայի Թուրին քաղաքում «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության 2 ներկայացուցիչներ մարտի…