Լրահոս 24/7

Ռուստամ Բադասյանը 5 օրով գործուղվում է Բրյուսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը 5 օրով գործուղվում է Բելգիա:

Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին 2023 թվականի հունիսի 21-26-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի 141-րդ և 142-րդ նստաշրջաններին մասնակցելու նպատակով։

Ռուստամ Բադասյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների հաշվին։

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ…

44 minutes ago

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանը նոր ուղերձ է հղել

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է…

1 hour ago

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

17 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

19 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

20 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

21 hours ago