Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերում ևս կկառուցվի 23 կրթական հաստատություն, որն իրագործելու համար Կառավարությունն ավելի քան 224 միլիոն դրամ հատկացրեց։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Ընդհանուր առմամբ, գումար կհատկացվի 23 հաստատության համար, որոնցից 9-ը կրթահամալիր են և 14-ը՝ դպրոց։ Ընդ որում, խնայելով ժամանակային և ֆինանսական ռեսուրսները՝ որոշվել է նախագծանախահաշվային փաստաթղթերը ձեռք բերել առկա նախագծերի տեղակապման միջոցով (բացառությամբ մեկ դպրոցի, որի համար անհրաժեշտ է անհատական նախագիծ)»,- ասաց Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարը հիշեցրեց, որ վերջին շրջանում չորս որոշում է կայացվել 130 հաստատությունների մասով, որտեղ կսովորեն շուրջ 40 հազար աշակերտ։«Առաջիկայում կներկայացնենք նմանատիպ նախագծեր Լոռու և Շիրակի մարզերի, ինչպես նաև Երևանի համար՝ ամբողջ հանրապետությունը ծածկելով»,- եզրափակեց Անդրեասյանը։
Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…