Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը անդրադարձել է Երասխում օրերս տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանական ուժերը կրակ էին բացել ամերիկյան ներդրումների միջոցով կառուցվող գործարանի ուղղությամբ, որի հետևանքով Հնդկաստանի 2 քաղաքացի էր վիրավորվել:
Հոդվածը վերնագրված է այսպես՝ «Ադրբեջանի հարձակումն ամերիկյան ընկերության վրա պետք է վերջ դնի պատժամիջոցներից հրաժարվելուն»:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վերլուծաբանը գրում է, որ չհրահրված հարձակումն ընդգծում է երկու իրողություն:
«Առաջինն այն է, որ հակառակ Պետքարտուղարության այն հավաստիացմանը, որ Ադրբեջանը հրաժարվել է ռազմական գործողություններից՝ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար, այնուամենայնիվ, այն շարունակում է օգտագործել իր զինուժը ահաբեկելու նպատակով: Երկրորդն այն է, որ Ադրբեջանը կարող է որպես պատրվակ օգտագործել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հակասությունները, սակայն նրա թիրախը հենց Հայաստանն է։
Երասխը Հայաստանի տարածքն է, որը պաշտոնապես չի վիճարկվում ոչ մի երկրի կողմից», – գրում է Ռուբինը՝ հիշեցնելով նաև Ջերմուկի վրա Բաքվի հարձակումը և ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի տարածքի որոշ հատվածների բռնազավթումը:
Վերլուծաբանը նաև քննադատում է ԱՄՆ պետքարտուղարությանը, որի կողմից հնչեցված մտահոգությունները «հակասում են ԱՄՆ օրենսդրությանը, որն արգելում է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը ռազմական հավակնություններ ունի»:
Մայքլ Ռուբինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է անում չեղյալ համարել «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումից հրաժարումը և անհապաղ դադարեցնել բոլոր տեսակի ռազմական և ոչ մարդասիրական օգնությունն Ադրբեջանին, այլապես դա կնշանակի, որ նախագահ Բայդենը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «շահագրգռված չեն պաշտպանել ամերիկյան շահերը, ամերիկացիների կյանքը կամ ենթարկվել ամերիկյան օրենքներին»:
«Միայն հռետորաբանությամբ պատասխանելը նաև հետ կմղի խաղաղությունը՝ հավաստիացնելով Ադրբեջանին, որ շարունակական ագրեսիայի համար իրեն լուրջ հետևանքներ չեն սպասվում», – եզրափակել է վերլուծաբանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…
Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն՝…