Աշխարհ
17.09.2019

Թուրքիան կհեռացվի՞ Եվրախորհրդից

Թուրքիան կհեռացվի՞ Եվրախորհրդից

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը  (ՄԻԵԴ) կքննարկի  Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման հարցը։ Փաստաբանները համոզված են, որ եթե Թուրքիան այս անգամ էլ չենթարկվի ԴԵմիրթաշի վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճռին, ապա կկանգնի Եվրոպական խորհրդից հեռացվելու վտանգի առաջ, հայտնում է Ermenihaber-ը:

2016թ․ նոյեմբերի 4-ին ձերբակալված և նույն օրը կալանավորված Սելահաթթին Դեմիրթաշը ներկայումս գտնվում է Էդիրնեի բանտում։ Ընդդիմադիր գործչի դեմ եղած բոլոր դատական գործերը, բացառությամբ մեկի, միավորվել են մեկ ընդհանուր գործի մեջ։

Դեմիրթաշի փաստաբանները նախ դիմել են տեղական դատարան՝ պահանջելով ազատ արձակել քաղաքական գործչին։ Մերժում ստանալով՝ նրանք դիմել են Սահմանադրական դատարան, սակայն որևէ պատասխան չեն ստացել։ Այսպիսով, երկրի ներսում իրավական պայքարի  բոլոր հնարավոր միջոցները սպառվել են, ուստի հարցը տեղափոխվել է ՄԻԵԴ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը սեպտեմբերի 18-ին կքննարկի Դեմիրթաշի ազատ արձակման հարցը և որոշում կկայացնի։ Գործի քննմանը Ստրասբուրգում ներկա կլինի նաև ԺԴԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Թուրքական մեջլիսի Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն։ Այսօր նա հանդիպում կունենա Եվրահանձնաժողովի մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակոմոպուլոսի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ։

Մյուս կողմից, ԺԴԿ համանախագահ Սեզաի Թեմելլիի նախագահած պատվիրակությունն այս օրերին հանդիպումներ է անցկացնում Եվրախորհրդարանի քրդական բարեկամության խմբի և ԵԽ կուսակցական խմբակցությունների ներկայացուցիչների  հետ։

Դեմիրթաշի փաստաբաններն ակնկալում են, որ ՄԻԵԴ-ը կհանգի այն եզրակացության, որ ընդդիմադիր գործչի իրավունքները խախտվել են։ Եթե այս սպասումներն արդարանան, ապա, ըստ իրավաբանների, Թուրքիան կարող է հեռացվել Եվրախորհրդից, եթե հրաժարվի ենթարկվել ՄԻԵԴ-ի վճռին։

Լրահոս
Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել
21:16
Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին
19:42
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում
19:18
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում
Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք
19:02
Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք
ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ
18:47
ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ
Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել
18:28
Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել
Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն. Պորոշենկո
18:10
Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն. Պորոշենկո
Բրիտանիայի ԱԳ նախարարը ողջունել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության բանակցությունների ավարտը
17:55
Բրիտանիայի ԱԳ նախարարը ողջունել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության բանակցությունների ավարտը
Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը Թուրքիայում կմասնակցեն Աշխարհի գավաթի երրորդ փուլին
17:31
Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը Թուրքիայում կմասնակցեն Աշխարհի գավաթի երրորդ փուլին
2024 թվականին լիցենզավորվել է 87 մասնավոր նախակրթարան
17:13
2024 թվականին լիցենզավորվել է 87 մասնավոր նախակրթարան
Եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել. Օվերչուկ
17:05
Եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել. Օվերչուկ
Պուտինը պնդում է Ուկրաինային բոլոր մատակարարումները դադարեցվեն
16:44
Պուտինը պնդում է Ուկրաինային բոլոր մատակարարումները դադարեցվեն
ՔԿ նախագահը ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
16:26
ՔԿ նախագահը ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
Ադրբեջանը մերժում է Հայաստանի առաջարկը
16:21
Ադրբեջանը մերժում է Հայաստանի առաջարկը
Ժամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է. վարչապետ
15:58
Ժամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է. վարչապետ