Քաղաքականություն

Դուք Վազգենի անունը տալու իրավունքը չունեք 99-ի հոկտեմբերի 27-ից սկսած. Խաչատրյան

«Թարգեք Վազգենի անունից խոսել, հարցեր տալ ու պատասխաններ սպասել: Դուք Վազգենի անունը տալու իրավունքը չունեք 99-ի հոկտեմբերի 27-ից սկսած: Էն պահից սկսած, որ ձեր երազած պաշտոնը պահելու համար Մեղրիի հարց բանակցողի ոտի տակի «փալաս» էիք դարձել, հիմա դո՞ւք եք Վազգենից ու բարոյականությունից խոսում»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության և Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը՝ շարունակելով.

«Բոլորդ գիտեիք, որ Վազգենին ու Դեմիրճյանին Մեղրիի տարբերակին դեմ լինելու համար են սպանել, գիտեիք, որ Քոչարյանը Մեղրին փոխանակելու տարբերակով է բանակցում, բայց ձեզ համար մեկ էր, կուզեր թող Լոռին, կամ Սևանը տար, կարևորը ՀՀԿ-ն պաշտոնները պահեր։

Երբ 27-ի դատը արագացված էին անում ու կոծկում, դուք ո՞ւր էիք, պիցցա առաքո՞ղ էիք աշխատում:

Տո «անբարոյականության սիմվոլներ», ախր ծպտուններդ դուրս չէր գալիս, Վազգենի անունը վախենում էիք տալ, Վազգենի շիրիմին էլ, եթե գնում էիք, գիշերով էիք գնում, որ Քոչարյանը չիմանա, թե չէ գործից կհանի։ Հայաստանի դժբախտությունը Ռոբն ու Սերժը չեն, իրենք երկուսով ոչինչ անել չէին կարող, եթե ձեզ նման անողնաշարները պաշտոնի ու բարեկեցության համար դրանց հենարան չդառնային»։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

42 minutes ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

4 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

4 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

4 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

5 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

5 hours ago