Հասարակություն

Հաջորդ շաբաթ հայ-ադրբեջանական բանակցություններ տեղի կունենան․ Ադրբեջանի իշխող ուժի ներկայացուցիչ

Ադրբեջանի իշխող ուժի ներկայացուցիչ Սամեդ Սեյիդովը ԵԽԽՎ-ում մեկնարկած ամառային նստաշրջանին ելույթ ունենալով հայտարարել է, որ հաջորդ շաբաթ նախատեսված է հայ-ադրբեջանական բանակցություններ։ Թե որտեղ և ինչ ձևաչափով ադրբեջանցի պատգամավորը չի հստակեցրել։ Այս մասին գրել է «Ազատությունը»։

«Մենք շատ մոտ ենք իրար։ Բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև շարունակվում են։ Հաջորդ շաբաթ բանակցությունների ևս մեկ փուլ տեղի կունենա։ տեսնո՞ւմ եք Հայաստանից իմ գործընկերոջ հռետորաբանությունը։ Նրանք երազում են անցյալի տերմիններով, նրանք ի վիճակի չեն մտածել ապագայի մասին»,- հայտարարել է Սեյիդովը և պնդել, որ հայ պատգամավորների բարձրացրած խնդիրները իրականությանը չեն համապատասխանում։

«Շրջափակո՞ւմ՝ գոյություն չունի, այսպես կոչված ցեղասպանությո՞ւն՝ միանգամայն դուրս է օրակարգից, Լաչինի միջանցքի փակո՞ւմ՝ բոլորովին սխալ կարծիք, սադրանքնե՞ր՝ Հայաստանից, ոչ թե Ադրբեջանից, ռազմական գործողություննե՞ր՝ ցավոք, մենք տեսնում ենք», – ասել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը՝ հայկական կողմին կոչ անելով «նստել ու ուղիղ երկխոսություն սկսել Բաքվի հետ՝ ապագայի շուրջ»։

Թիվ 1

Recent Posts

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2026-2027 թվականների հարկաբյուջետային…

19 minutes ago

Կուրսկի մարզում ավարտին է հասցվում հակառակորդի ջախջախումը. Պուտին

Ռուս զինվորականներն ավարտին են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի ջախջախումը սահմանային Կուրսկի մարզում․ հայտարարել Է նախագահ…

42 minutes ago

Համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Բայրամով

Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, այն ստորագրելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության մեջ…

55 minutes ago

Պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել խաղաղության համաձայնագրի ներքո. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է…

59 minutes ago

Թրամփն ու Պուտինը վստահում են միմյանց. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը…

1 hour ago

Եկամուտների հայտարարագիր է լրացրել արդեն 12 հազար քաղաքացի. ՊԵԿ նախագահ

Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում արդեն 12 հազար քաղաքացի լրացրել է հայտարարագիրը: Այս մասին…

2 hours ago