ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցում է հունիսի 18-20-ն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող Զինված ուժերի օմբուդսմանական հաստատությունների՝ «Կլիմայի փոփոխության ազդեցությունների կառավարում, օմբուդսմանական հաստատություններ և զինված ուժեր» խորագրով 15-րդ միջազգային համաժողովին։
Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից: Միջոցառումը կազմակերպել է Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնն (DCAF) Ավստրիայի դաշնային զինված ուժերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի հետ համատեղ, մասնակցում են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ավելի քան 50 երկրների հաստատություններ։
Համաժողովի նպատակն է նպաստել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորմանը, խթանել լավագույն փորձի փոխանակմանը անվտանգային ոլորտում, ինչպես նաև բարձրացնել իրազեկվածության մակարդակը։ Նախատեսվում է հստակեցնել կլիմայի փոփոխության, հոգեկան առողջության և փոփոխվող աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում անվտանգային ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության հետագա քաղաքականությունները՝ օմբուդսմանական հաստատությունների շրջանում:
Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել Ավստրայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկան, Դաշնային պաշտպանության նախարար Կլաուդիա Թանները, Դաշնային զինված ուժերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Ազգային խորհրդի անդամ Ռոբերտ Լաիմերը և Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի նախագահ, դեսպան Նատալի Չուարդը:
Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում…
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը 2025 թվականի սեպտեմբերի 12-ին՝ իր հայ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին և 9-ին աշխատանքային այցով կգտնվի Բելգիայի Թագավորությունում՝ Բրյուսելում. հայտնում է…
«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է ֆուտբոլի պատմության մեջ առաջին միլիարդատերը։ Այս մասին հաղորդում…
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի վերջին ներխուժումները…