Հայաստան

«ԵԽ անդամների այցը կնպաստի տարածաշրջանում իրավիճակը գնահատելուն»․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է Եվրոպական խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը և բարձր գնահատել վերջինիս կողմից Լաչինի միջանցքի անխափան գործունեության ապահովման վերաբերյալ ընդունած բանաձևը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ԵԽ պատվիրակության անդամների այցը կնպաստի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը գնահատելուն: 

Վարչապետը հավելել է, որ Լաչինի միջանցքի ապօրինի ագելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն էլ ավելի է սրվում, քանի որ արդեն մի քանի օր է ինչ սննդամթերքի մատակարարումները ևս արգելափակվել են: Այս համատեքստում վարչապետը կարևորել է միջազգային փաստահավաք առաքելության մուտքը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ: Նիկոլ Փաշինյանն ավելացրել է նաև, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հեռտոբանությունն ու հրադադարի ռեժիմի խախտման գործելաոճը, ինչը ավելացնում է լարվածությունը տարածաշրջանում:

Իր հերթին, Նատալի Լուազոն ընդգծել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու, ինչպես նաև լարվածության ռիսկերը նվազեցնելու քայլերի անհրաժեշտությունը: Այս առումով, զրուցակիցները կարևորել են Հայաստանում Եվրոպական դիտորդական առաքելության գործունեությունը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, սահմանների դելիմիտացիայի հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է այդ հարցերի շուրջ հայկական կողմի դիրքորոշումները:

Մտքեր են փոխանակվել նաև ԵՄ օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքի ու հետագա ծրագրերի, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

5 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

6 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

6 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

6 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

6 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

6 hours ago