Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Իմ աշխատանքից ազատման դիմումը էս թեմաների հետ կապ չունի )
Հ․Գ․ Փնտրում եմ աշխատանք»,- գրել է նա։
Մեկ այլ գրառմամբ նա հայտնել է․
«Անկախ Ամուլսարի թեմայի հետ կապված իմ տարաձայնությանը Նիկոլի հետ, եթե երկրում հակահեղափոխական վիճակ առաջանա, ես իրա կողքը կանգնած եմ ու կգնամ մինչև վերջ»։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=162856808220137&id=100034874564258