Լրահոս 24/7

Շրջվում ենք և մեկնում դաշտային ճամբարներ. Պրիգոժին

«Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ շրջում են իրենց շարասյուները և վերադառնում դաշտային ճամբարներ։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։

«Մենք հունիսի 23-ին դուրս եկանք արդարության երթի։ Օրվա ընթացքում 200 կմ անցանք մինչև Մոսկվա հասնելը։ Այս ընթացքում մենք մեր մարտիկների արյան ոչ մի կաթիլ չենք թափել։ Հիմա այն պահն է, երբ կարող է արյուն թափվել։ Գիտակցելով ողջ պատասխանատվությունը, որ կողմերից մեկում ռուսական արյուն է թափվելու, մենք շրջում ենք շարասյուները և հակառակ ուղղությամբ, պլանի համաձայն, մեկնում ենք դաշտային ճամբարներ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ՌԴ ՊՆ-ին մեղադրել է իր ճամբարներին հարվածներ հասցնելու մեջ: Նա ասել է, որ հաջորդ քայլն իրենցն է լինելու։ Պրիգոժինը նաև հայտարարել էր, որ պատրաստվում է ռազմական հեղաշրջում իրականացնել Ռուսաստանում։ «Վագների» վարձկանները մտել են Դոնի Ռոստով քաղաք:

Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները։

Քիչ առաջ հայտնի դարձավ. որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահի համաձայնությամբ բանակցություններ է վարել «Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հետ։

Վերջինս ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնելու տեղաշարժը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու համար։

Թիվ 1

Recent Posts

Համաձայնագրի տեքստում միակողմանի որևէ կարգավորում չկա. նախարար

«Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրներում բնակված…

7 minutes ago

Տոմսային պրոդուկտներից հավաքագրվել է շուրջ 2.5 մլրդ դրամ. Կոստանյան

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը նշել է, թե մարտի 10-ի դրությամբ վաճառված տոմսային պրոդուկտներից հավաքագրվել…

31 minutes ago

Սա պատմական քայլ է տարածաշրջանում խաղաղության ճանապարհին. Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ավարտին: Երկրի ԱԳՆ-ի «X»-ի էջում…

41 minutes ago

Ֆրանսիան ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցությունների հաջող ավարտը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ողջունելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին միտված բանակցությունների հաջող ավարտը։ ԱԳՆ-ից հույ…

1 hour ago

ՀՀ բոլոր երկաթուղիները, ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու մեր իրավազորության ներքո

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ շեշտելով,…

1 hour ago

Խաղաղության համաձայնագրի այլընտրանքը պատերազմն է

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրի այլընտրանքը…

2 hours ago