Որակյալ ժամանց

Ինդոնեզացի ձկնորսը պատմել է 4 մետր երկարությամբ կոկորդիլոսի հետ ավելի քան 20 տարի շարունակվող «ընկերության» մասին

Ինդոնեզացի ձկնորսը պնդում է, որ ավելի քան 20 տարի «ընկերություն է անում» չորս մետր երկարությամբ կոկորդիլոսի հետ, որին անվանում է տեղական «համայնքի մաս»:

Ինչպես գրում է Oddity Central-ը, Ինդոնեզիայի Արևելյան Կալիմանտան նահանգի Բոնթանգ քաղաքից 59-ամյա ձկնորս Ամբոն իր երկրում հայտնի է դարձել Ռիզկա անունով հսկա կոկորդիլոսի հետ իր անսովոր ընկերության շնորհիվ: Կենդանին Ամբոի կյանքի անբաժանելի մասն է վերջին 26 տարվա ընթացքում, այն պահից: Տղամարդը երկկեղցաղին առաջին անգամ տեսել է Պուպուկ Կալտիմի ջրերում: Այն ժամանակ նա ընդամենը մոտ մեկ մետր էր. կոկորդիլոսն անդադար լողացել է Ամբոյի նավակի կողքով, տղամարդու հետևից գնացել է տուն: Տեսնելով այս ամենը՝ Ամբոն վերցրել է մի քիչ ուտելիք և այն նետել ջուրը: Դա տասնյակ տարիներ շարունակվող գեղեցիկ ընկերության սկիզբն էր, նկատում է աղբյուրը:

«Ես առաջին անգամ Ռիզկային տեսել եմ, երբ 23 տարի առաջ նավով էի անցնում Պուպուկ Կալթիմ շրջանի ջրերով… Եթե ես նրան չտեսնեմ երկու կամ երեք օր, գնում եմ նրան փնտրելու: Ես նրան վերաբերվում եմ որպես իմ երեխայի», – ասել է Ամբոն: 

Տարիների ընթացքում այս երկու անհավանական ընկերներն իսկապես մտերմացան: Ռիզկան հաճախ լողում է Ամբոյի նավակի մոտ, երբ տեսնում է նրան, և չի հեռանում, մինչև տղամարդը որոշ ժամանակ շոյում է կենդանու մեջքը: Նա նաև գնում է Ամբոյի տուն, երբ քաղցած է լինում:

«Ռիզկային սովորաբար երեք հավ եմ տալիս։ Երբ նրան հագենում է, հեռանում է: Երբ ես հեռանում եմ գյուղից, հարևաններիս զգուշացնում եմ, որ կերակրեն Ռիզկային, քանի դեռ չեմ վերադարձել… Իհարկե, վախը կա, բայց իմ նախնիները հավատում էին, որ կարելի է կոկորդիլոսների և այլ կենդանիների հետ կապվել այնպես, կարծես նրանց հետ ընտանեկան հարաբերություններ ունենք», – հավելել է տղամարդը:

Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

15 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

15 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

15 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

16 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

16 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

16 hours ago