Տարածաշրջան

Թուրքական լրատվամիջոցները հրաժարվել են աշխատել Reuters-ի հետ

Թուրքական Albayrak և TürkMedya մեդիահոլդինգները երեքշաբթի հայտարարել են, որ խզել են իրենց պայմանագրերը բրիտանական Reuters գործակալության հետ՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և նրա որդու՝ Բիլալի դեմ «անհիմն մեղադրանքներով» հոդվածից հետո։

«Մեր պայմանագիրը Reuters գործակալության հետ խզվել է»,- երեքշաբթի՝ հունիսի 27-ին, Twitter-ի իր էջում հայտնել է TürkMedya-ն։ Նմանատիպ հայտարարություն է տեղադրվել Albayrak Medya-ի Twitter-ի էջում։

Մեդիահոլդինգներն իրենց հայտարարություններում չեն պարզաբանել լրատվական գործակալության հետ աշխատելուց հրաժարվելու պատճառը, սակայն թուրքական շատ լրատվամիջոցներ նշել են, որ պատճառն Էրդողանի որդու մասին հիշատակված նյութն է։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն ասել է, որ Reuters-ն «ինքն իրեն նվաստացրել է» այդ հոդվածով։

Reuters-ի հոդվածը հրապարակվել է հունիսի 26-ին։ Ըստ հոդվածի՝ ԱՄՆ-ի և Շվեդիայի հակակոռուպցիոն մարմինները քննում են բողոք, որի համաձայն՝ ամերիկյան Dignita ընկերության շվեդական դուստր ձեռնարկությունը խոստացել է տասնյակ միլիոնավոր դոլարներ վճարել, եթե Թուրքիայի ղեկավարի որդին լոբբինգ անի իր շահերի համար երկրի շուկայում։ Բիլալ Էրդողանը հերքել է այս մեղադրանքները։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

2 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

3 hours ago

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…

4 hours ago

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…

5 hours ago

Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…

6 hours ago

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

7 hours ago