Արցախ
18.09.2019

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի արձագանքը՝ Վրաստանի և Ուկրաինայի ԱԳՆ-ներին

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի արձագանքը՝ Վրաստանի և Ուկրաինայի ԱԳՆ-ներին

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Վրաստանի և Ուկրանիայի արտաքին գործերի նախարարությունների հայտարարությունների առնչությամբ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետությունում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք դարձան Արցախի իշխանությունների և հանրության հերթական նվաճումը հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների հետևողական զարգացման ու ամրապնդման գործընթացում։

Անցկացված ընտրությունների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների նյարդային արձագանքը կանխատեսելի էր, որը ոչ միայն Արցախի քաղաքացիների հիմնարար իրավունքների, այլև, առհասարակ, ժողովրդավարական արժեքների մերժման հերթական դրսևորումը դարձավ։

Տարակուսանք են առաջացնում Վրաստանի և Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունները, որոնք իրենց ասոցացնում են Ադրբեջանի հակաժողովրդավարական վարչակարգի հետ։ Այդօրինակ հայտարարությունները ոչ միայն հակասում են ժողովրդավարական արժեքների նկատմամբ Վրաստանի և Ուկրաինայի կողմից հռչակված նվիրվածությանը, այլև հանդիսանում են Արցախի Հանրապետության ներքին գործերին միջամտություն և խախտում են ժողովուրդների իրավահավասարության և պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքները։

Վրաստանի և Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունները նաև պարունակում են դրույթներ, որոնք խեղաթյուրում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը՝ նպատակ ունենալով այն ներկայացնել որպես տարածքային վեճ և աջակցություն հայտնել, այսպես կոչված, Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին։

Այս կապակցությամբ վրացական և ուկրաինական կողմերին կցանկանայինք հիշեցնել, որ Ադրբեջանը չունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ՝ բացի նրա ռուս-ադրբեջանական հատվածից։ Ավելին՝ վրաց-ադրբեջանական սահմանի զգալի մասը առայսօր վերջնականորեն համաձայնեցված չէ։ Հստակեցված չեն Ադրբեջանի սահմանները ոչ միայն Վրաստանի, այլև հարևան այլ երկրների հետ։ Նրանցից որոշների հետ անգամ չի սկսվել սահմանազատման և սահմանների եզրանշման գործընթացը։

Կոչ ենք անում Վրաստանի և Ուկրաինայի իշխանություններին հավատարիմ մնալ իրենց հռչակած արժեհամակարգին՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների և ազատությունների վրա, և հետագայում զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք վերաբերում են միջազգային հիմնարար փաստաթղթերում ամրագրված՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքների իրացմանը»։

Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա
Թիվ 1
Լրահոս
ԱՄՆ-ն պատժամիջոցներ չի սահմանել Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ
17:08
ԱՄՆ-ն պատժամիջոցներ չի սահմանել Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ
ՀՀ-ի և Բելառուսի գլխավոր դատախազներն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի
16:38
ՀՀ-ի և Բելառուսի գլխավոր դատախազներն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի
23 անհայտ կորածի ընտանիք կշարունակի ֆինանսական աջակցություն ստանալ
16:28
23 անհայտ կորածի ընտանիք կշարունակի ֆինանսական աջակցություն ստանալ
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը Կևում է
16:17
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը Կևում է
Կարևորվել է «Նաիրիտ գործարանում» քիմիական նյութերի անվտանգ կառավարումը
15:58
Կարևորվել է «Նաիրիտ գործարանում» քիմիական նյութերի անվտանգ կառավարումը
Սահմանվել է ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման կարգը
15:50
Սահմանվել է ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման կարգը
Կընդլայնվեն կենսաթոշակային ֆոնդերի կողմից իրականացվող ներդրումները
15:33
Կընդլայնվեն կենսաթոշակային ֆոնդերի կողմից իրականացվող ներդրումները
ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են համագործակցել
15:17
ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են համագործակցել
«Սահմանազատման կանոնակարգը» կառավարությունն ուղարկել է Ազգային ժողով
15:07
«Սահմանազատման կանոնակարգը» կառավարությունն ուղարկել է Ազգային ժողով
Դավթաշեն վարչական շրջանում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառ
14:55
Դավթաշեն վարչական շրջանում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառ
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա
14:44
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա
Անհամբերությամբ սպասում ենք ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցությանը. Միրզոյան
14:37
Անհամբերությամբ սպասում ենք ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցությանը. Միրզոյան
Ֆասթ Բանկը թողարկել է իր առաջին՝ «Ակն» բանկային քարտերը
14:27
Ֆասթ Բանկը թողարկել է իր առաջին՝ «Ակն» բանկային քարտերը
Լուկաշենկոն հաստատել է Բաքվում COP29-ին Բելառուսի մասնակցությունը
14:21
Լուկաշենկոն հաստատել է Բաքվում COP29-ին Բելառուսի մասնակցությունը
Հութիները հայտարարել են Թել Ավիվի վրա անօդաչու սարքերի հարվածների մասին
14:09
Հութիները հայտարարել են Թել Ավիվի վրա անօդաչու սարքերի հարվածների մասին