«Հանրապետություն» կուսակցության անդամ Անահիտ Ադամյանը գրում է.
«Ի՞նչ է ուզում Արցախը
Իսկզբանե հարկադրված ենք տարանջատում անել՝ Արցախի իշխանությունն ու արցախցին: Ցավոք: Եվ ոչ միայն արցախցին, այլև՝ արցախցիները, որովհետև նրանք էլ են տրոհված: Ցավոք՝ դարձյալ:
Արցախի իշխանությունը ուզում է.
1.Հայաստանը ենթարկվի իր կամքին՝ բանակցի կամ չբանակցի՝ երբ և ում հետ ինքը կասի: Իր օրակարգով: Ինչու՞ այդպես չէր մինչև 2020-ը: Իրենց կամքը հարցնող չկար:
2.Հայաստանը իր նկատմամբ ունենա միայն պարտականություններ, բայց ոչ իրավունքներ՝ Արցախի հարցը քննարկելու:
3.ՌԴ-ն իր խաղաղապահներով ընդմիշտ մնա Արցախում, թեկուզ գյուղ առ գյուղ հանձնի Արցախը ադրբեջանցիներին, թեկուզ Բերձորի միջանցքը չբացվի, բայց ՌԴ դրոշները փողփողան Արցախի երկնքի տակ ու հողում:
Ի՞նչ չի ուզում Արցախի իշխանությունը.
1.Հայաստանը բանակցի Վաշինգտոնում, բայց ուզում է անվտանգ ու երաշխավորված խաղաղություն: Պատրա՞ստ է պատերազմով խաղաղության ու անվտանգության հասնել: Այո, բայց՝ Եռաբլուրի հաշվին:
2.Բանակցել Ադրբեջանի հետ՝ սեփական անվտանգության, Հայաստանի հետ կապի վերականգնման, գազի ու էլեկտրաէներգիայի, ջրի հարցերով, սեփական անկախության ու ինքնիշխանության ճանաչման: Նույնը չի ուզում և Ադրբեջանը: Դեմ է նաև Ռուսաստանը:
3.Տեսնել իրականությունը, ընդունել, որ ՌԴ-ն Ադրբեջանի, բայց ոչ իր շահերն է պաշտպանում, որ միայն արևմտյան հարթակում է հնարավոր ապահովել իր երկրում ապրելու իր իրավունքներն ու անվտանգությունը, հայկական Արցախի գոյությունը: Ու՝ ի՞նչ: Ոչինչ: Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը:
Հ.Գ.Այո, Արցախի ԱԺ-ի հունիսի 28-ի կոչը լիովին տեղավորվում է ռուս-ադրբեջանական շահերի շրջանակում, այո, Արցախը հերթական անգամ կրակում է ինքն իր վրա, ու՝ շարունակելու է կրակել՝ մինչև թիրախը խոցի։
Արցախը պետք է բանակցի Ադրբեջանի հետ և բանակցի իր օրակարգով՝ անկախության ու ինքնորոշման իրավունքի՝ բանակցությունները սկսելով բարձրագույն նշաձողից: Ռուսաստանի թելադրությունը գրող Արցախը պատճենում է՝ Արցախի հայաթափման ռուս-թուրք-ադրբեջանական ճանապարհային քարտեզը և թշնամուն հանձնում ինքն իրեն:
Հայաստանը շարունակելու է Արցախի համար պայքարը, որ այդ ճանապարհային քարտեզը մնա թղթի կտոր ու ժամանակի մեջ Արցախի հարցը ստանա հենց այն լուծումը, որ Բաքուն, Անկարան ու Մոսկվան տեսնում են միայն իրենց մղձավանջային երազներում:
Ուզու՞մ է, թե՞ չի ուզում Արցախի օրվա իշխանությունը: Արցախի ժողովուրդը իր պայքարով վաստակել է այդ իրավունքը: Եվ՝ իր հողում ապրելու ու ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ»:
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ…
Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է…
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…