Արցախ
29.06.2023

Առաջին քայլը Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելն է. Նիդերլանդների վարչապետ

Առաջին քայլը Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելն է. Նիդերլանդների վարչապետ

Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների պատգամավորներ Նիկո Դրոսթին և Պիետեր Օմցիգտին՝ հունիսի 29-30-ին կայանալիք Եվրոպական գագաթաժողովի քննարկումների ժամանակ Նիդերլանդների խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի իրավիճակը ներկայացնելու համար:

Վարչապետ Ռուտեն, անդրադառնալով Ադրբեջանին ուղղված բազմաթիվ կոչերին՝ հետևել Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին և ապահովել Լաչինի միջանցքով քաղաքացիների ազատ տեղաշարժը, սա համարել է կարևոր կետ: Նա ընդգծեց նախագահ Շառլ Միշելի ներգրավվածության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Հուլիսին այդ հարցը նա քննարկելու է երկու կողմերի հետ: Պարոն Ռուտեն աջակցություն է հայտնել ԵՄ-ի ջանքերին՝ ուղված երկու ներգրավված կողմերի հետ երկխոսությանն ու շփումների պահպանմանը։ Նրա խոսքով՝ Նիդերլանդները ևս օգտագործում է բոլոր հնարավորությունները՝ դա անելու համար: Ըստ պարոն Ռուտենի՝ առաջին քայլը Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելն է:

Պատգամավոր Պիետեր Օմցիգտը նշել է, որ, միջանցքը բացելու փոխարեն, Ադրբեջանն այժմ այնտեղ անցակետ և բետոնե բլոկներ է տեղադրել՝ միտումնավոր փորձելով հասնել նրան, որ Լեռնային Ղարաբաղը ամբողջովին կտրվի աշխարհից, և բոլորն ականատես լինեն Լեռնային Ղարաբաղի փլուզմանը: Պիետեր Օմցիգտը բարձրացրել է միջազգային հանրության, այդ թվում՝ ԵՄ-ի քայլերի հարցը՝ ի կատար ածելու ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը և վերջ դնելու այս անօրինական շրջափակմանը։

Վարչապետ Ռուտեն կրկին ընդգծել է երկու կողմերի ներգրավվածությամբ առաջիկա հանդիպման կարևորությունը նախագահ Միշելի հետ՝ որպես երկխոսության և հնարավոր առաջընթացի կարևոր միջոց։ Վարչապետ Ռուտեն ձեռնպահ մնաց հետագա տարբերակների մատնանշումներից՝ նախագահ Միշելին ընդգծելով քննարկումներն արդյունավետ կառավարելու հնարավորություն տալու կարևորությունը։ Ըստ նրա, սակայն, երաշխիք չկա, որ դա կաշխատի: Նա համաձայն է, որ իրավիճակը ծանր է և ունի հեռահար հետևանքներ՝ Լեռնային Ղարաբաղում կյանքի որակի, ինչպես նաև տարածաշրջանի այդ հատվածի ապագայի առումով։

Ամփոփելով՝ Պիետեր Օմցիգտն ասել է, որ Ադրբեջանը ձգձգելու է իրավիճակն այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել իր ուզածին։ 

Ավելի վաղ քննարկվել են ձեռնարկվելիք միջոցառումներն ու դրանց ժամկետները։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է