Հասարակություն

Մեսրոպ Առաքելյանը՝ չինական ավտոբուսների ձեռբերման մասին

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի կողմից ավտոբուսների ձեռքերման թեմային։

«Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց քաղաքապետարանի կողմից նախորդ տարի կնքված ավտոբուսների ձեռքբերման պայմանագրում փոփոխություն կատարել՝ համաձայն որի, արդեն ձեռքբերված ավտոբուսի գինը 44,2 մլն դրամից դարձավ 36,9 մլն դրամ։ Արդյունքում, արդեն փոխանցված 6,6 մլրդ դրամով ձեռքբերված 150 ավտոբուսին ավելանում է ևս 30-ը։

Փաստորեն, չինական ընկերությունը մի տարի անց «որոշեց» առանց գումարի 30 ավտոբուս նվիրել Երևանին։ Իսկ իրականում այս նվերը երեք ամիս առաջ իմ գրառման հետևանքն է, որտեղ ներկայացրել էի փոխարժեքի նվազման արդյունքում առերևույթ 1,4 մլրդ դրամի չարաշահման մասին, որը շատ պատահական 30 ավտոբուսի իրական արժեքն է։

Հիմա ավելի արդիական է դառնում հարցադրումս․ այս ամենի մեջ որևէ հանցագործություն կա՞ր, թե՞ իրոք չինացիները մի տարի հետո որոշեցին նախընտրական նվեր անել քաղաքապետարանին։

Երեք ամսից անձամբ կզբաղվեմ այս հարցով»,- գրել է նա։

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ…

35 minutes ago

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանը նոր ուղերձ է հղել

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է…

1 hour ago

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

17 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

19 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

20 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

21 hours ago