Լրահոս

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 42-րդ նիստին

Հունիսի 28-ից 29-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորությամբ Բելառուսի Հանրապետության Պոլոցկ քաղաքում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 42-րդ նիստին։

Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: 

Նիստի ընթացքում ստորագրվել է 19 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, մասնավորապես, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման և հայտարարագրման առանձնահատկություններին, ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 112-րդ հոդվածում նախատեսվող փոփոխություններին, նավիգացիոն կապարակնիքների կիրառմանը, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ցանկի լրացմանն ու հայտարարագրման առանձնահատկություններին, այդ թվում՝ նաև դրանց ժամանակավոր ներմուծման հսկողության շրջանակում տեղեկատվական փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցերին։ 

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ներկայացրել է և ժամանակի իրական ռեժիմում ցուցադրել «Մեկ պատուհան» համակարգի շրջանակում թույլատվական փաստաթղթերի և վերլուծական գործիքների մշակման ոլորտում Հայաստանի Հանրապետության փորձը։ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայություններին հանձնարարվել է ՀՀ ՊԵԿ աջակցությամբ ուսումնասիրել հայկական փորձը՝ հետագայում կիրառելու նպատակով։

Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 43-րդ նիստն անցկացնել 2023 թվականի երրորդ եռամսյակում, Ղրղզստանի Հանրապետությունում:

Թիվ 1

Recent Posts

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

12 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

13 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

15 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

16 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

17 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

18 hours ago