Լրահոս 24/7

Փոփոխություններ շրջափակված Արցախում

Այսօր ԱՀ կառավարության մի շարք պատասխանատուների հետ քննարկվել են Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և մեր առաջիկա անելիքները:

Այս մասին տեղեկացրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Քննարկման արդյունքում ընդունվել են հետևյալ որոշումները.

1. Հաջորդ շաբաթվա ընթացքում Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում կսահմանվեն մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին շաքարավազ և ձեթ իրացնելու կետեր և կկազմակերպվի իրացում, իսկ գյուղական համայնքներին կփոխանցվի տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով.

2. Հաջորդ շաբաթվանից սահմանափակումներ են մտցվելու հանրային սննդի օբյեկտների գործունեության մեջ.

3. Միջոցներ են ձեռարկվելու հասարակական տրանսպորտը բեռնաթափելու ուղղությամբ՝ պետական համակարգում աշխատողներին հնարավորություն ընձեռելով աշխատանքն իրականացնել տնից՝ հեռավար կարգով.

Սոցիալական որոշ խմբերի ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը աջակցության կարգով արդեն տրամադրել է տարբեր տեսակի սննդամթերք:

Թիվ 1

Recent Posts

Թրամփը պատմել է, որ սպառնացել է Պուտինին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է, որ սպառնացել…

32 mins ago

«Վերջին շրջանում նոր, հետաքրքիր կոռուպցիա է սկսել զարգանալ». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսել է շինթույլտվությունների հարցում ձևավորված նոր կոռուպցիոն սխեմայի մասին: «Այս կոռուպցիան…

33 mins ago

Իսրայելը հարվածել է Բեյրութի օդանավակայանին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Հըզբոլլահի» հետ կապված «Ալ Քարդ Ալ Հասանի» մասնաճյուղերին և…

35 mins ago

Մետրոպոլիտենը 100%-ով անցել է միասնական տոմսային համակարգին

Հոկտեմբերի 14-ից Մետրոպոլիտենը 100%-ով անցել է միասնական տոմսային համակարգին. այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Մետրոպոլիտենի…

36 mins ago

Գյուլենը մահացել է. Hürriyet

Թուրքիայում ահաբեկչական ճանաչված FETO կազմակերպության ղեկավար, գործող նախագահ Էրդողանի մրցակից համարվող Ֆեթուլլահ Գյուլենը մահացել է։…

41 mins ago

Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այց է կատարել Կիև

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը չհայտարարված այց է կատարել Կիև։ Օսթինը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի…

43 mins ago