Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը երրորդն է Եվրոպայի առաջնությունում:
Կնյազ Իբոյանը կամային հաղթանակ տարավ թուրք ըմբիշի նկատմամբ: Իսպանիայում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության 92 կգ քաշայինների եզրափակչում Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոնը գոտեմարտել է Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Գիմրիի հետ և 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել համառ պայքարում:
Իբրոյանը Հայաստանի վերջին ներկայացուցիչն էր երիտասարդական ԵԱ-ում: Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Իսպանիայում անցկացված առաջնությունում 1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել:
Հայաստանի ներկայացուցիչներից արծաթե մեդալակիրներ են դարձել 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը, 74 կգ քաշային Հայկ Պապիկյանը, 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը, իսկ 79 կգ քաշային Նարեկ Գրիգորյանն ու 65 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը նվաճել են բրոնզե մեդալներ:
Երիտասարդ ազատոճայինները Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին մարզիչներ Ավետիք Վարդանյանի, Արմեն Մալխասյանի, Հակոբ Ավետիսյանի և Կարապետ Ենգոյանի ղեկավարությամբ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ էր նվաճել Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում: Թիմային հաշվարկում Հայաստանի ընտրանին զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը:
Դեսպան Քվինը շարունակում է բացահայտել Հայաստանի պատմական հուշարձանները․ օրերս նա 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոցում…
NASA-ի տիեզերագնացներ Բուտչ Ուիլմորին ու Սունի Ուիլյամսին 9 ամիս անց հաջողվել էվայրէջք կատարել Երկիր. գրում…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կգործուղվի ՌԴ։ Նա մարտի 19-21-ը Մոսկվայում կքննարկի երկկողմ համագործակցությանն առնչվող…
Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան կըդունի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին, որի…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեռլինում հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարը պետք է լինի ստուգելի, և…
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի…