Լրահոս 24/7
10.07.2023

Մեղադրանքն աբսուրդ է . փաստաբան

Մեղադրանքն աբսուրդ է . փաստաբան

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին։ Նա որոշ ժամանակ նույնիսկ կալանավորվեց, բայց հետո ազատ արձակվեց։

Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Սիմոնյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ․ նրան առաջադրված մեղադրանքը կապված է сovid-ի ժամանակ պետական միջոցների յուրացման հետ։

Radar Armenia-ի հետ զրույցում Գևորգ Սիմոնյանի փաստաբան Էմին Խաչատրյանը որոշ մանրամասներ ներկայացրեց քրեական գործի վերաբերյալ։

«Ի սկզբանե մենք պնդում էինք, որ Գևորգ Սիմոնյանն առհասարակ որևէ վերահսկողական-հսկողական լիազորություն չունի, և այս մեղադրանքն ուղղակի աբսուրդ է այն իմաստով, որ Սիմոնյանը չէր կարող չարաշահել չունեցած լիազորությունը։ Իհարկե, մեր ասածներին ականջալուր չեղան։  Առաջին ատյանի հակակոռուպցիոն դատարանը Գևորգ Սիմոնյանին կալանավորեց, դրանից հետո վերաքննիչ հակակոռուպցիոն քրեական դատարանը Սիմոնյանի գործով պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը բավարարեց և նրան ազատ արձակեց կալանքից»,- ասաց փաստաբան Խաչատրյանը՝ նշելով, որ այստեղ հատկանշականն այն է, որ Սիմոնյանը ազատ է արձակվել հիմնավոր կասկածի բացակայությամբ. «Դա նշանակում է, որ անմեղ մարդը շուրջ քառասունից ավել օր գտնվել է անազատության մեջ»։

Փաստաբանի խոսքով՝  ազատ արձակվելուց հետո Գևորգ Սիմոնյանի մասնակցությամբ երբևէ որևէ քննչական գործողություն մինչ այս պահը չի կատարվել․

«Հատկանշական է, որ ի սկզբանե մարդուն մեղադրանք են առաջադրում, գործին հանրային հնչեղություն տալիս, հետո գործն այսպես մարում է։ Ամեն դեպքում մենք էլի մնում ենք նույն կարծիքին, որ Գևորգ Սիմոնյանը հսկողական և վերահսկողական լիազորություն չի ունեցել ու առհասարակ չէր կարող պաշտոնեական դիրք չարաշահեր։ Բացի այդ, իրավապահ մարմինները ինչ-որ իրադարձություններ վերլուծելով՝ ենթադրյալ չարաշահումներ են հայտնաբերել «Մեդլայն» ՍՊԸ-ում և փորձում են տրամաբանական շղթա ստեղծել, ու, որպես այդ շղթայի կարևոր բաղկացուցիչ մաս, ասում են՝ իբր Գևորգ Սիմոնյանը և  «Մեդլայն» ՍՊԸ-ի տերը քավոր-սանիկական հարաբերություններ ունեն։ Ինձ համար սա զավեշտ է, քանի որ այս հանգամանքը ամենևին չի նշանակում, որ պետք է չարաշահումներ լինեն»,- պարզաբանեց Խաչատրյանը և նկատեց, որ այստեղ ավելի կարևոր խնդիր կա. ««Մեդլայն» բժշկական կենտրոնն սկսել է կորոնավիրուսով հիվանդներ ընդունել և սպասարկել այն ժամանակ, երբ պարոն Սիմոնյանը դեռ այդ պաշտոնին չի եղել, այսինքն՝ համակարգողը չի եղել։ Դա էլ է շատ կարևոր բաղկացուցիչ։ «Մեդլայն» բժշկական կենտրոնի գործողությունները Գևորգ Սիմոնյանի մեղադրանքի հետ առնչություն չունեն և չեն կարող կապվել նրա հետ»։

Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ այս ընթացքում որևէ առերեսում տեղի չի ունեցել․ «Հատկանշական է, որ նախաքննական ամենասկզբնական փուլից, երբ Գևորգ Սիմոնյանի նկատմամբ գործողություններ սկսվեցին, մենք միջնորդում ենք, որ եթե կա անձ կամ անձինք, որոնք Սիմոնյանի դեմ կամ վերաբերյալ ցուցմունք են տվել, ինչն էլ դրվում է նրա մեղադրանքի հիմքում, պահանջել ենք, որ առերեսում հարցաքննություններ կազմակերպվի Սիմոնյանի և այդ անձանց միջև։ Մինչ օրս որևէ առերես հարցաքննություն տեղի չի ունեցել, և նախաքննությունը շարունակվում է»։

Գևորգ Սիմոնյանի պաշտպանի կարծիքով՝ իր պաշտպանյալի ազատ արձակումից հետո անտրամաբանական և անօրինական հերթական գործողությունը տեղի ունեցավ, երբ Սիմոնյանի նկատմամբ ընտրեցին խափանման միջոց՝ բացակայելու արգելքը․ «Տեսեք՝ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մարդկանց ասում է, որ անձն անմեղ է, այսինքն՝ հիմնավոր կասկածի նվազագույն շեմը չի հաղթահարվել։ Դրանից հետո գլխավոր դատախազությունը դիմում է վճռաբեկ դատարան։ Վճռաբեկն այս որոշումը թողնում է օրինական ուժի մեջ, բայց սրանից հետո անմեղ անձի նկատմամբ խափանման միջոց են ընտրում»,- ասաց  Խաչատրյանը՝ տեղեկացնելով, որ օրեր առաջ այդ մասով էլ են միջնորդություն ներկայացրել հսկող դատախազին, որպեսզի խափանման միջոցը վերացնեն։ 

Պաշտպանն այս առնչությամբ հիշեցրեց, որ, ի սկզբանե, երբ դատարանում ասում էին, թե Գևորգ Սիմոնյանը կխոչընդոտի գործի քննությանը, երբևէ չեն ասել, որ մտավախություն ունեն, որ Սիմոնյանը կթաքնվի, բայց հիմա, չգիտես ինչու, ասում են, որ հնարավոր է՝ թաքնվի, դրա համար էլ չբացակայելու արգելք են կիրառել՝ հակասելով իրենց։ 

Լրահոս
FlyOne Armenia-ն Airbus ընկերությունից ձեռք կբերի A321-200NX տիպի երկու օդանավ
17:22
FlyOne Armenia-ն Airbus ընկերությունից ձեռք կբերի A321-200NX տիպի երկու օդանավ
«Ալիևի մեսիջներն ուղղված են Եվրոպական պառլամենտին»․ Խաչատուր Սուքիասյան
16:35
«Ալիևի մեսիջներն ուղղված են Եվրոպական պառլամենտին»․ Խաչատուր Սուքիասյան
ՀՀ-ում կվերացվի պետական պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը
16:22
ՀՀ-ում կվերացվի պետական պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը
Իշխանությունը 2 տեսակի նախընտրական վախ է տարածում․ Արման Թաթոյան
16:06
Իշխանությունը 2 տեսակի նախընտրական վախ է տարածում․ Արման Թաթոյան
«Ցավալի է ՀՀ իշխանությունների կողմից անարձագանք թողնելը»․ Գառնիկ Դանիելյան
15:49
«Ցավալի է ՀՀ իշխանությունների կողմից անարձագանք թողնելը»․ Գառնիկ Դանիելյան
Ֆրանսիան և նախագահ Մակրոնը կանգնել են Հայաստանի կողքին. վարչապետ
15:34
Ֆրանսիան և նախագահ Մակրոնը կանգնել են Հայաստանի կողքին. վարչապետ
Մարտին Գալստյանն ընտրվեց ԿԲ նախագահի պաշտոնում
15:13
Մարտին Գալստյանն ընտրվեց ԿԲ նախագահի պաշտոնում
Ռուսաստանը լքեց Հայաստանին. Մակրոն
14:39
Ռուսաստանը լքեց Հայաստանին. Մակրոն
Իրանի դեմ պատերազմը էական վնաս չի հասցրել նրա միջուկային ծրագրին. Reuters
14:15
Իրանի դեմ պատերազմը էական վնաս չի հասցրել նրա միջուկային ծրագրին. Reuters
Երկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվի. վարչապետ
13:46
Երկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվի. վարչապետ
Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է
13:28
Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է
Հայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. Կալլաս
13:06
Հայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. Կալլաս
Կասկադի ծրագիրը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից. Սոնա Թևանյան
12:41
Կասկադի ծրագիրը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից. Սոնա Թևանյան
Նոր գնված 45 տրոլեյբուսից 22-ն արդեն Երևանում է. քաղաքապետ
12:28
Նոր գնված 45 տրոլեյբուսից 22-ն արդեն Երևանում է. քաղաքապետ
Վրաստանն այսօր հայտնվել է 2013-ի Հայաստանի վիճակում. Սաակաշվիլի
12:08
Վրաստանն այսօր հայտնվել է 2013-ի Հայաստանի վիճակում. Սաակաշվիլի