Լրահոս 24/7

Քննարկվել է Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ հուլիսի 10-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի` առաջարկվում է օրենքից հանել զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին վերաբերող օրենսդրական կարգավորումները, այդ թվում` համաձայնեցման կոմիտեների գործունեությունը սահմանող դրույթները:

Ըստ փոխնախարարի` առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է փոփոխություններ, որոնք ընդունվել են:Դրանցից մեկով առաջարկվում է նախագիծը լրացնել նոր` ««Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով:

Լրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Զբաղվածության մասին» օրենքից հանվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին վերաբերող դրույթները եւ կարգավորումները եւ, հետեւաբար, համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջանում:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:

Հանձնաժողովականները նախ դրական են գնահատել Կառավարության առաջարկները, ապա դրական եզրակացություն տվել արդեն լրամշակված օրենսդրական փաթեթին:

Թիվ 1

Recent Posts

Հակակոռուպցիոն կոմիտեն նոր նախագահ կունենա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «Նախորդ օրերին երկուական առանձին հանդիպումներ եմ…

14 minutes ago

Վաճառվել է հանրային տրանսպորտի 17մլն 743.372 ուղետոմս

Մարտի 3-16-ը տոմսային համակարգում համակարգում արձանագրվել է 4մլն 640.181 վավերացում, որից տրոլեյտբուսներում՝ 157.192, մետրոպոլիտենում՝ 1մլն…

27 minutes ago

Ալիեւը Թրամփից «պատերազմի ինդուլգենցիա էր խնդրում», բայց «դեղին քա՞րտ ստացավ»

Վերլուծաբանների եւ մեկնաբանների կողմից «չնկատված» մնաց Բաքվի «Գլոբալ խորհրդաժողով» անվանված միջոցառման բացման խոսքում Ադրբեջանի նախագահ…

31 minutes ago

ԱՄՆ-ը «երկու դարպասի վրա՞ է խաղում»

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «ֆեյք» է անվանել ամերիկյան մամուլի հրապարակումները, թե, իբր, իր հատուկ…

40 minutes ago

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

15 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

16 hours ago