Ուկրաինայի բոլոր փորձերը՝ ճեղքելու ռուսական ուժերի պաշտպանությունը, անհաջող են անցել հակահարձակման ողջ ընթացքում։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ թշնամին հաջողության չի հասել։ Նա նաև նշել է, որ դրական է գնահատում հատուկ ռազմական գործողության ընթացքը։
«Մեր զորքերը հերոսաբար են դրսևորում իրենց։ Հակառակորդի համար անսպասելիորեն որոշ տարածքներում նրանք իրենք են անցնում հարձակման, գրավում են առավել շահեկան դիրքերը»,- նշել է Պուտինը։

















