Լրահոս 24/7
17.07.2023

Ընդդիմությունը պետք է վերականգնի կապը հասարակության հետ. Վահե Հովհաննիսյան

Ընդդիմությունը պետք է վերականգնի կապը հասարակության հետ. Վահե Հովհաննիսյան

Ընդդիմությունը պետք է վերականգնի կապը հասարակության հետ։

Իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Ընդդիմությունը պետք է վերականգնի կապը հասարակության հետ։

Երբ ես ասում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը ինստիտուցիոնալ տապալման մեջ է, ոմանք նեղանում են, թեև ես խոսում եմ բացառապես ինստիտուտի մասին, և երբեք կասկածի տակ չեմ դրել անհատների հայրենասիրությունը։

Ես խոսում եմ այլ բանի մասին։ Վերջին 4-5 օրերի ընթացքում տեղի են ունեցել կարևոր իրադարձություններ, և խորհրդարանական ընդդիմությունը որպես ինստիտուտ չի արձագանքել՝ կտրելով իր կապերը լայն հասարակության, այդ թվում՝ իր ընտրազանգվածների հետ։ Չի արձագանքել.

1. ՌԴ ԱԳՆ կարևոր  հայտարարությանը

2. Բրյուսելյան հանդիպմանը

3. Շառլ Միշելի ձևակերպումներին

4. Արցախում սկիզբ առնող պրոցեսներին

5. Մայր Աթոռի հոգևոր խորհրդի կարևոր ու հստակ ուղերձին

6. Ազգային սրբություն համարվող Մատենադարանի շուրջ զարգացումներին

Չի արձագանքել նույնիսկ 270 հազար ձայն ստացած պետական գործչի հանդեպ ապօրինի գույքի մեղադրանքներին։

Սա նորմա՞լ Է։ Սա խորհրդարանական կառավարման համակարգում խորհրդարանական ընդդիմության գործունեությո՞ւն է։ Ի դեպ, արձագանքել ասելով՝ ես նկատի չունեմ հերթական տեքստը ստորագրել։ Արձագանքը քայլերի համակարգ է՝ մարդկանց համախմբելու ուղղությամբ,  մարդկանց ինքնուրույն մտածելու և հետևություններ անելու կոնտենտն է՝ օգնելով, որ հասարակությունը կարողանա կողմնորոշվել ստեղծված իրականության մեջ, հասկանա իր անելիքը։ Սովորական մարդիկ, այդ թվում՝ կիրթ, գրագետ հատվածը, այսօր համատարած չեն հասկանում, թե ինչ է կատարվում. ռուսները ինչ ասացին և ինչու, ինչ վտանգավոր զարգացումներ կան, ինչ է կատարվում Արցախում, Մատենադարանում իշխանական ռեյդերային հարձակումը ինչ է և այլն և այլն։

Բա որ դա չի արվում, աշխարհը ո՞նց հասկանա, որ Հայաստանում Նիկոլից բացի այլ ուժեր կան, հասարակությունը ո՞նց կոնսոլիդացվի, ո՞նց էմոցիոնալ, ինչ-որ տեղ՝ անօգնական լարվածությունը փոխարինվի մոտիվացված պայքարով։ Սա լուրջ պրոբլեմ է. սրա վտանգը լայն հասարակության համատարած անօգնական-սպասողական մոլորվածությունն է, և՝ դեռևս պայքարի ունակ շրջանակների բարոյալքումը։ Ես ինչ-որ մեկին մեղադրելու խնդիր չեմ դնում. մեր երկիրը արհավիրքի շեմին է, հստակություններ են պետք»։

Լրահոս
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12:43
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան
12:19
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան
Իսրայելը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ըստ իրավիճակի օգտագործելու փոխարեն պետք է պատշաճ վերաբերմունք ձևավորի. Աբրահամյան
12:16
Իսրայելը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ըստ իրավիճակի օգտագործելու փոխարեն պետք է պատշաճ վերաբերմունք ձևավորի. Աբրահամյան
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումը
12:04
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումը
Դուք ընդդիմադիր հայացքներ ունեցողներին տեղեկանք չեք տրամադրում. Անդրանիկ Գևորգյան
11:54
Դուք ընդդիմադիր հայացքներ ունեցողներին տեղեկանք չեք տրամադրում. Անդրանիկ Գևորգյան
Մարտի 1-ին Գոռը կանգնած էր ձկան խանութի մոտ, ուղղակի նայում էր, բայց զոհվեց կրակոցից. Քլոյանը՝ Քոչարյանին
11:30
Մարտի 1-ին Գոռը կանգնած էր ձկան խանութի մոտ, ուղղակի նայում էր, բայց զոհվեց կրակոցից. Քլոյանը՝ Քոչարյանին
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Wildberries-ի կենտրոնի
11:21
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Wildberries-ի կենտրոնի
ԱՄՆ-ն, Իրանն ու Օմանը մոտ են համաձայնագրին
11:09
ԱՄՆ-ն, Իրանն ու Օմանը մոտ են համաձայնագրին
ՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող հողատարածք
11:06
ՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող հողատարածք
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ