Լրահոս 24/7
17.07.2023

Ծաղկաձորում 40 միլիոն դոլարանոց համալիրի փայատերերի մասին «Հետք»- ի հետաքննությունը

Ծաղկաձորում 40 միլիոն դոլարանոց համալիրի փայատերերի մասին «Հետք»- ի հետաքննությունը

Ծաղկաձոր քաղաքում կառուցվում է 40-50 միլիոն դոլար գնահատված մի համալիր, որի մեկնարկը տրվել է 2021 թ.-ի խորհրդարանական ընտրություններից հետո։ «Հետքը» պարզել է, որ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցապատման մեջ փայ (բաժնեմաս) ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը, որը դատարանի վճռով սնանկ է ճանաչված։ Բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցապատման փաստաթղթերում խախտումներ է գտել վարչապետին ենթակա Տեսչական մարմինը։ Նույն մարմինը, սակայն, չի տեսել մեկ այլ խախտում, որը «Հետք»-ն է պարզել։

Հունիսի 26-ին Ծաղկաձորի քաղաքապետարանում մասնակցեցինք «Պալլադա Ծաղկաձոր» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի 9 մասնաշենքից 2-ի կառուցման վերաբերյալ հանրային լսմանը։ Այդ լսումը նախորդում էր համայնքի ղեկավարի կողմից շինթույլտվություն տրամադրելուն։ Այսինքն՝ հունիսի 26-ի դրությամբ ո՛չ «Պալլադա Ծաղկաձոր» ՍՊԸ-ն, ո՛չ հողամասի սեփականատերերը բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու շինթույլտվություն չունեին։ Սակայն, մի քանի ամիս է՝ «Պալլադա Ծաղկաձորի» շինհրապարակում եռուզեռ է, համալիրի հիմքերն են դրվում, մի մասնաշենքի երկու ստորգետնյա հարկերը կառուցվել են։

Պարզվում է՝ Ծաղկաձորի ՔՊ-ական քաղաքապետ Նարեկ Հարությունյանը դեռևս 2022 թ.-ի սեպտեմբերի 27-ինկառուցապատողներինշինթույլտվությունէտվելհամալիրիստորգետնյահարկերիհիմնակմախքիկառուցմանհամար։ Ուսումնասիրելով «Պալլադա Ծաղկաձոր» համալիրի քաղաքաշինական փաստաթղթերը՝ պարզեցինք, որ Ծաղկաձորի քաղաքապետը 2022 թ.-ի սեպտեմբերին կառուցապատողներին ստորգետնյա հարկերը կառուցելու թույլտվություն է տվել այն պայմաններում, երբ դեռ չէին ստացվել ՇՄԱԳ և համալիր փորձաքննությունների դրական եզրակացությունները։ ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությունը կառուցապատողին տրվել է 2023 թ.-ի փետրվարին, իսկ պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը տրվել է 2023 թ.-ի հուլիսի 6-ին։ Այսինքն` Ծաղկաձորի քաղաքապետ Նարեկ Հարությունյանը, առանց վերը նշված փորձաքննությունների դրական եզրակացությունների, շինթույլտվություն է տրամադրել Ալեն Սիմոնյանն ինչպես Ալեն Սիմոնյանը Պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նրա որդու քավոր Էդգար Ավագյանին։ Մինչ հոդվածի հրապարակումը Էդգար Ավագյանից պարզաբանում չստացանք։ ԱԺ նախագահին ուղղված գրության մեջ նշեցինք, թե ինչ ենք պարզել մեր ուսումնասիրությամբ և ինչ եզրահանգման ենք եկել․ «Հաշվի առնելով կառուցապատող ընկերության՝ առանց օրինական հիմքերի կառուցապատում իրականացնելու փաստը, Ծաղկաձորի քաղաքապետարանի անգործությունը, վարչապետին ենթակա ՔՏՀԱ տեսչական մարմնի մեղմ վարքագիծը, կառուցապատող ընկերությունում 25% բաժնեմաս ունեցող Էդգար Ավագյանի և ձեր փոխկապակցվածությունը՝ մենք եզրահանգում ենք, որ վերջինս ձեզ է ներկայացնում նշված ընկերությունում կամ ձեր հեղինակությունն է օգտագործվում անխոչընդոտ ապօրինի կառուցապատում իրականացնելու համար»։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պատասխանը սպառնալից է։ «Ի պատասխան Ձեր հարցի, նշենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վերոգրյալից տեղյակ չէ, որևէ մասնակցություն չունի, որևէ ձևով տվյալ հարցին առնչություն չունի։ Բամբասանքներ, զրպարտություններ, հերյուրանքներ չենք մեկնաբանում և խնդրում ենք զերծ մնալ Ալեն Սիմոնյանի անունը հրապարակումների դիտողականությունը բարձրացնելու կամ սեփական աշխատանքն արդարացնելու անհաջող շահարկման փորձերից։ Նման փորձերն ունենալու են իրավական հետևանքներ. մենք հետամուտ ենք նման դեպքերի հանդեպ»,- Ալեն Սիմոնյանի պատասխանը մեզ փոխանցեց նրա մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ Հ․ Գ․ Ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր․ «ԱԺ նախագահը Հայաստանում, բարեբախտաբար, թե դժբախտաբար, ոչ մեկին չի կարող հովանավորել. ի՞նչ լծակ ունի Ազգային ժողովի նախագահը: Կարող է հովանավորել վարչապետը, բայց ես գիտեմ, որ ես ոչ մեկին չեմ հովանավորում, և բոլորը գիտեն»։ Ի դեպ, նույն Էդգար Ավագյանն ընկերական կապեր ունի նաև Նիկոլ Փաշինյանի մերձավորների հետ։ Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12:43
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան
12:19
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան
Իսրայելը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ըստ իրավիճակի օգտագործելու փոխարեն պետք է պատշաճ վերաբերմունք ձևավորի. Աբրահամյան
12:16
Իսրայելը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ըստ իրավիճակի օգտագործելու փոխարեն պետք է պատշաճ վերաբերմունք ձևավորի. Աբրահամյան
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումը
12:04
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումը
Դուք ընդդիմադիր հայացքներ ունեցողներին տեղեկանք չեք տրամադրում. Անդրանիկ Գևորգյան
11:54
Դուք ընդդիմադիր հայացքներ ունեցողներին տեղեկանք չեք տրամադրում. Անդրանիկ Գևորգյան
Մարտի 1-ին Գոռը կանգնած էր ձկան խանութի մոտ, ուղղակի նայում էր, բայց զոհվեց կրակոցից. Քլոյանը՝ Քոչարյանին
11:30
Մարտի 1-ին Գոռը կանգնած էր ձկան խանութի մոտ, ուղղակի նայում էր, բայց զոհվեց կրակոցից. Քլոյանը՝ Քոչարյանին
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Wildberries-ի կենտրոնի
11:21
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Wildberries-ի կենտրոնի
ԱՄՆ-ն, Իրանն ու Օմանը մոտ են համաձայնագրին
11:09
ԱՄՆ-ն, Իրանն ու Օմանը մոտ են համաձայնագրին
ՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող հողատարածք
11:06
ՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող հողատարածք
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ