ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր այցելել էԱրարատի մարզ:
Այդ մասին իր ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել նաև վարչապետը և կից գրել. «Հարգանքի տուրք՝ հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին»:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև քաղաքացու հետ, ով բարձրացրել է իր որդու հաշմանդամության հետ կապված խնդիրները։ Հարցին վարչապետը որոշակի պարզաբանումներ է ներկայացրել։