«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին միաձայն ընտրել է Մատենադարանի տնօրեն։
Տնօրենի թափուր տեղի համար հայտ էին նեկայացրել Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթևոսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պատմական ու բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը։ Արծրունին Սահակյանը ինքնաբացարկ է հայտնել։