Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանավորված: Նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրել է, որ վերաքննիչ կոռուպցիոն դատարանը մերժել է իր բացարկը և վերաքննիչ բողոքը։
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվել էր հունիսի 16-ին 2 ամիս ժամկետով։
Ըստ մեղադրանքի, Արմեն Աշոտյանը, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ինչպես նաև՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը, դրդել է հիմնադրամի ռեկտոր Միքայել Նարիմանյանին չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները։