«Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ԱՀ նախագահի նախկին գլխավոր խորհրդական գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը չի կալանավորվի»,-Panorama.am-ի հետ զրույցում նշել Վ.Բալասանյանի պաշտան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Նա նշել է, որ քննիչի միջնորդությունը՝ Բալասանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, դատարանը մերժեց։
Ինչ վերաբերում է Վ.Բալասանյանի առողջական վիճակին, քանի որ նա ձերբակալությունից որոշ ժամանակ անց տեղափոխվել էր հիվանդանոց, պաշտպանն ասաց, որ բավարար է, բայց պետք է շարունակի բուժումը։
Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է հուլիսի 13-ի երեկոյան ԱՀ Քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով ( իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում):
Վիտալի Բալասանյանի՝ ձերբակալված որդին, եղբայրը, քեռորդին արդեն ազատ են արձակվել։














