Լրահոս 24/7
18.07.2023

Մոսկվան միշտ հարգել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան միշտ հարգել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Մոսկվան միշտ հարգել է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի՝ երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանի ԱԳՆ՝ հուլիսի 15-ի հայտարարությունը Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ չի համապատասխանում երկու երկրների միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին։

«Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ 2023 թվականի հուլիսի 15-ի հայտարարության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ ոչ ճիշտ մեկնաբանությունների կապակցությամբ ընդգծվել է, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ հարգել և հարգանքով է վերաբերվել Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, լիովին հավատարիմ է դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի ոգուն և տառին, միևնույն ժամանակ, դա չի վերացնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը համակողմանիորեն խթանելու, օրակարգային բոլոր հարցերի լուծումը, այդ թվում՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները և անվտանգությունը՝ բացառապես խաղաղ քաղաքական և դիվանագիտական մեթոդներով»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը կողմերը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացը։

«Ռուսական կողմը հաստատել է Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն դրա երկայնքով երկու ուղղություններով տրանսպորտային կապերի վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կենսապահովման նորմալ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

Նաև նշվում է, որ ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման ուղիները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցը:

«Դրան կհաջորդի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների գագաթնաժողովը Մոսկվայում՝ ստորագրելու նշված փաստաթուղթը»,- ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում։

Լրահոս
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12:43
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան
12:19
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան
Իսրայելը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ըստ իրավիճակի օգտագործելու փոխարեն պետք է պատշաճ վերաբերմունք ձևավորի. Աբրահամյան
12:16
Իսրայելը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ըստ իրավիճակի օգտագործելու փոխարեն պետք է պատշաճ վերաբերմունք ձևավորի. Աբրահամյան
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումը
12:04
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումը
Դուք ընդդիմադիր հայացքներ ունեցողներին տեղեկանք չեք տրամադրում. Անդրանիկ Գևորգյան
11:54
Դուք ընդդիմադիր հայացքներ ունեցողներին տեղեկանք չեք տրամադրում. Անդրանիկ Գևորգյան
Մարտի 1-ին Գոռը կանգնած էր ձկան խանութի մոտ, ուղղակի նայում էր, բայց զոհվեց կրակոցից. Քլոյանը՝ Քոչարյանին
11:30
Մարտի 1-ին Գոռը կանգնած էր ձկան խանութի մոտ, ուղղակի նայում էր, բայց զոհվեց կրակոցից. Քլոյանը՝ Քոչարյանին
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Wildberries-ի կենտրոնի
11:21
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Wildberries-ի կենտրոնի
ԱՄՆ-ն, Իրանն ու Օմանը մոտ են համաձայնագրին
11:09
ԱՄՆ-ն, Իրանն ու Օմանը մոտ են համաձայնագրին
ՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող հողատարածք
11:06
ՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող հողատարածք
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը