ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը հետ են մղել անօդաչու սարքերի հարձակումը Ղրիմի արևելքում, հայտարարել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
Նրա խոսքով՝ ինը անօդաչու սարք խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, 19-ը՝ ճնշվել ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի միջոցով։ ՌԴ ՊՆ-ն ավելի ուշ պարզաբանել է, որ 17 անօդաչու թռչող սարք է խոցվել, 11-ը՝ ճնշվել։ Ակսյոնովը Telegram-ում գրել է, որ ոչ ոք չի տուժել։
Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ավերածություններ չկան։ Շրջանի ղեկավարը չի հստակերել, թե որ օբյեկտների վրա է եղել հարձակումը։ Թերակղզու արևելքում Ղրիմի կամուրջն է, որը նախօրեին՝ հուլիսի 17-ին, մասամբ քանդվել էր անօդաչու սարքերի հարձակման հետևանքով։
Ռուսական կողմը միջադեպի համար մեղադրել է ուկրաինական հատուկ ծառայություններին։ Կիևը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։














