Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում ՌԴ նորանշանակ դեսպան Միխայիլ Եվդոկիմովին։
Բայրամովը հանդիպմանը կրկին խոսել է այսպես կոչված «Աղդամ-Ստեփանակերտ» ճանապարհից և հայտարարել, որ հայ-ադրբեջանական սահմանին «Լաչինի անցակետի» ստեղծումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է և ուղղված է անօրինական գործողությունների կանխմանը և թափանցիկության ապահովմանը։
Բայրամովը նշել է, որ «Բաքուն առաջարկում է օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը՝ Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների կարիքները հոգալու համար»։














