Թուրքիան և Սաուդյան Արաբիան մի շարք համաձայնագրեր են ստորագրել ուղղակի ներդրումների, պաշտպանական արդյունաբերության, էներգետիկայի, պաշտպանության և հաղորդակցության ոլորտներում։
Պայմանագրերը ստորագրվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի՝ նեղ և ընդլայնված ձևաչափերով բանակցություններից հետո։
Բացի այդ, համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության և «Բայրաքթար» ԱԹՍ-ներ արտադրող թուրքական «Բայկար» ընկերության միջև։














