ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը քննարկել են հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ Լավրովն ու Ֆիդանը քննարկել են նաև Թուրքիայի անտառային հրդեհները մարելու համար ՌԴ-ից ինքնաթիռներ գնելու հարցը։ Այդ մասին հայտնում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը։














