Հայաստանի անկախության օրվա առիթով առաջին անգամ Հայաստանի դրոշի գույներով է լուսավորվել աշխարհի ամենաբարձր կառույցը՝ Բուրջ Խալիֆան: Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում գտնվող երկնաքերի վրա վառվել են կարմիր կապույտ և նարնջագույն գույները: Բուրջ Խալիֆան ունի 168 հարկ և 828 մետր բարձրություն։