Լրահոս 24/7
19.07.2023

Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է դադարեցվի. Ավստրիայի ԱԳՆ

Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է դադարեցվի. Ավստրիայի ԱԳՆ

Վիեննայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ավստրիայի արտաքին գործերի նախարարը Շալենբերգը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։

Վերջերս ԵՄ-ի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի են ունեցել բանակցություններ, որոնք լարվածության թուլացման հույսեր են արթնացրել։

Ավստրիան նախկինում վճռականորեն հանդես է եկել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օգտին՝ կայունություն և անվտանգություն տանող ճանապարհին աջակցելու համար:

Չնայած ՈՒկրաինայի վրա անհրաժեշտ ուշադրությանը, չպետք է անտեսել այլ պոտենցիալ թեժ կետերը: Այս մասին ասվում է Ավստրիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

«Ես ուրախ եմ Եվրամիության ամուր հանձնառության և Վաշինգտոնում կայացած բանակցությունների համար։ Սա ճիշտ ուղղություն է, և ես հույս ունեմ, որ մի օր կայունություն և խաղաղության համաձայնագիր կլինի։ Սակայն դեռևս շատ բաց հարցեր կան, որոնք քննարկման կարիք ունեն։

Դրանց թվում է նաև հումանիտար մտահոգությունը, որը մեզ շատ է անհանգստացնում․ խոսքը Լաչինի միջանցքի արգելափակման մասին է։ Այս արգելափակումը պետք է դադարեցվի»․- հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և հարևան այլ երկրների, մասնավորապես Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններին։

Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը էական մտահոգություն է հայտնել Հայաստանում Ռուսաստանի ազդեցության աճի կապակցությամբ։ Նա նաև ընդգծել է, որ Վիեննան, անշուշտ, հասանելի է որպես Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների վայր։

Վիեննան նախկինում իրեն ապացուցել է որպես երկխոսության և դիվանագիտության կենտրոն։ Բացի այդ, արտգործնախարար Շալենբերգը կարևորել է Վիեննայում տեղակայված Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դերը Կովկասում և դրանից դուրս անվտանգության հարցերում։

Լրահոս
Դուք ընդդիմադիր հայացքներ ունեցողներին տեղեկանք չեք տրամադրում. Անդրանիկ Գևորգյան
11:54
Դուք ընդդիմադիր հայացքներ ունեցողներին տեղեկանք չեք տրամադրում. Անդրանիկ Գևորգյան
Մարտի 1-ին Գոռը կանգնած էր ձկան խանութի մոտ, ուղղակի նայում էր, բայց զոհվեց կրակոցից. Քլոյանը՝ Քոչարյանին
11:30
Մարտի 1-ին Գոռը կանգնած էր ձկան խանութի մոտ, ուղղակի նայում էր, բայց զոհվեց կրակոցից. Քլոյանը՝ Քոչարյանին
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Wildberries-ի կենտրոնի
11:21
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Wildberries-ի կենտրոնի
ԱՄՆ-ն, Իրանն ու Օմանը մոտ են համաձայնագրին
11:09
ԱՄՆ-ն, Իրանն ու Օմանը մոտ են համաձայնագրին
ՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող հողատարածք
11:06
ՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող հողատարածք
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան